Հայաստանում գործում է մոտ 5 հազար ՀԿ

    • Հասարակություն - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 12:30

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Որպեսզի հասարակական կազմակերպությունները կարողանան օրենսդրական գործունեության վրա ակտիվ ներգործություն ունենալ, պետք է խոսեն փաստերով: Այդ փաստերը պետք է ունենան իրավական, սոցիալական, տնտեսագիտական հստակ հիմքեր, որոնց հիման վրա էլ օրենսդիրը պետք է ընթացք տա նրանց նախաձեռնություններին և սկսած գործընթացն ունենա ցանկալի լուծում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը:

Նրա համոզմամբ, հակառակ պարագայում, օրենսդիրը հաշվի չի առնում կամ անտեսում է հասարակական կազմակերպության առաջարկը: Արդյունքում, շատ դեպքերում ստացվում են նաև այնպիսի իրավական փաստաթղթեր, որոնք հանրային հնչեղություն և պահանջարկ չեն վայելում և չեն արտահայտում իրերի իրական վիճակը:

Համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի՝ հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է: Հասարակական կազմակերպություններում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներ հետապնդող ֆիզիկական անձինք: Ընդ որում՝ այդ անձինք կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ կամ  քաղաքացիություն չունեցողներ:

Նշենք, որ համաձայն ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ Հայաստանում այսօր գործում է մոտ 5 հազար հասարակական կազմակերպություն:

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013