Նոր օրենքը կսահմանի, թե ինչ է հոգեորսությունը

    • Հասարակություն - Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012, 16:43

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Խղճի ազատության և կրոնական ազատությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման և հաստատման կդրվի կառավարության առաջիկա նիստում: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և լրատվամիջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը:

Նրա խոսքով` նախարարությունը մի ամբողջական փաթեթ է ներկայացնում վերոհիշյալ օրենքի, ինչպես նաև Քրեական օրնսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

«Գործող օրենքը մի շարք հարցեր չի կարգավորում, նոր օրենքի նախագծում կան բազմաթիվ դրական փոփոխություններ: Դրանցից մեկը կրոնական կազմակերպությունների գործունեության հրապարակայնեցման պահանջն է»,- նշեց Է. Մարգարյանը: Ըստ նրա` օրենքի նոր նախագծի համաձայն` կրոնական կազմակերպությունը պետք է տարեկան հաշվետվություն տեղադրի իր կայքում կազմակերպության գործունեության մասին: Այդ հաշվետվության մեջ պետք է տեղեկատվություն լինի նաև ֆինանսական հոսքերի մասին: «Այս դեպքում հասկանալի կլինի` որ կրոնական կազմակերպությունն ինչ գործունեություն է ծավալում, ինչքան գումար է ստանում, ինչ ոլորտների վրա է ծախսում»,- նշեց ասուլիսի մյուս բանախոս ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը:

Ներկայացվող հաշվետվության մեջ կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նաև կազմակերպության անդամների թիվը: Նոր նախագծի համաձայն` արգելվում է օտարերկրյա պետություններից, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը:

Ըստ բանախոսների` նոր օրենքում հստակորեն սահմանված են նաև կրոնական կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները: Դրանք չկատարելու համար սահմանված են պատժամիջոցներ:

Փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում: Նոր օրենքի պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանաված են տուգանքներ` մինչև 400 հազար դրամի չափով, իսկ Քրեական օրենսգրքում սահմանվում է երկու ամսից մինչև 4 տարի ազատազրկում:

Նոր օրենքում տրվում է նաև հոգեորսության սահմանումը, որը բացակայում էր գործող օրենքում:

  1. Մահացել է The Doors-ի հիմնադիր Ռեյ Մանզարեկը
    Գերմանիայում 75 տարեկանում կյանքից հեռացել է The Doors խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռեյ Մանզարեկը:
    10:54 21/05/2013
  2. Գյումրու տնակային ավանները՝ դժոխք երկրի վրա
    Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից:
    10:50 21/05/2013
  3. Եվրատեսիլ. Հանրային հասունության վկայականը
    Դորիանս խմբի ցույց տված արդյունքը՝ 18-րդ տեղ, շարունակում է լինել հասարակական տարբեր ձեւաչափերով քննարկումների առարկա:
    19:01 20/05/2013
  4. Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ
    Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողների` Գոհար Գրիգորյանին, Հասմիկ Օսիպյանին և Մարիամ Մնացականյանին, շնորհվել է Շվեյցարիայի կառավարության Գերազանցության կրթաթոշակ:
    18:55 20/05/2013
  5. Ովքեր եւ ինչ են բաց թողել օլիգարխի համար
    Այստեղ երեւի թե ժամանակն է արձանագրել երկու կարեւոր հանգամանք.
    16:03 20/05/2013
  6. Տարոն Մարգարյանի գոնդոլները
    Մայիսի 19-ին տեղացած հորդառատ անձրեւը Երեւանում ջրհեղեղ էր առաջացրել:
    16:00 20/05/2013
  7. Կրճատվել է երեխաների օտարերկրյա որդեգրման համար ներքին փաստաթղթաշրջանառությունը
    Հայաստանի երեխաների արտասահմանյան որդեգրումն այսուհետ կկատարվի ընդունված և արդեն ուժի մեջ մտած որդեգրման կարգի կիրառմամբ:
    15:30 20/05/2013
  8. Լֆիկ Սամոն հասկացե՞լ էր. Նախարարի զարմանքը
    Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այսօրվա կառավարությունը ցավոք դատապարտված է նախորդ իշխանությունների սխալների համար քննադատվելուն:
    14:38 20/05/2013
  9. Անջելինա Ջոլին կմարմնավորի իր մորը
    Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով վերջերս կրծքի քաղցկեղը կանխելուն ուղղված վիրահատության է ենթարկվել:
    13:28 20/05/2013
  10. Թուրքիայում վայր է ընկել ուղևորներով լեցուն զբոսաշրջային օդապարիկ, կա զոհ
    Թուրքիայի կենտրոնական հատվածներից մեկում զբոսաշրջային օդապարիկի ընկնելու հետևանքով 1 մարդ զոհվել և 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
    11:55 20/05/2013