Իննովացիան կիրականացվի նախ Երևանում, ապա` մյուս քաղաքներում

    • Հասարակություն - Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012, 12:02

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»:Էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման համակարգը մինչև 2012 թ. վերջը նախ կներդրվի Երևանում, իսկ 2013թ.-ից՝ հանրապետության այլ խոշոր քաղաքային համայնքներում: Նախատեսվում է, որ համայնքներում համակարգի ներդրումը կավարտվի 2016թ.:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունից «Փաստինֆոյի» թղթակցին հայտնեցին, որ գործողությունների նման հաջորդականությունը կազմվել է հաշվի առնելով հանրապետության համայնքներում էլեկտրոնային հաղորդակցության ներկայիս հնարավորությունների ուսումնասիրության արդյունքները :

Համակարգչային տեխնոլոգիաների վրա հիմնված այս ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքաշինության նախարարության գործունեության թափանցիկությունը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի շինարարություններ իրականացնելու համար պարտադիր թույլտվություններ ստանալու նախնական ընթացակարգերի վերահսկելիությունը, պայմաններ կձևավորվեն կառուցապատման ոլորտում գործարար միջավայրը բարելավելու համար:

Նշենք, որ այդ աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության հավանությանն  արժանացած  ՀՀ քաղաքային համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցի համաձայն:

  1. Վաղը Երաժշտության տոնն է
    1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը:
    14:58 20/06/2013
  2. Կիսաինքնաթիռ-կիսաուղղաթիռ. Փարիզի ավիացուցադրությունում ներկայացվել է Agusta Westland-ը
    Փարիզում ընթացող ավիացուցադրությունում ամենաուշագրավ նորություններից է Agusta Westland կոչվող թռչող սարքը, որը կիսաուղղաթիռ եւ կիսաինքնաթիռ է:
    14:03 20/06/2013
  3. Գլխավոր դատախազի հայրենի գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոսի մասունքը
    Հունիսի 23-ին Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է:
    12:47 20/06/2013
  4. Գյումրի. Ծայրահեղ աղքատության դեմքը
    Կիսախարխուլ կառույցի բնակիչներն օգտվում են նկուղում գտնվող միակ ջրի ծորակից: Ի դեպ, այդ նույն նկուղ է հոսում նաև շենքի ողջ կոյուղին:
    11:08 20/06/2013
  5. Սևան-Երևան մայրուղին զինավարժությունների երթուղի
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձել էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    11:06 20/06/2013
  6. Սիրիայում գտնվող Համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգի տակ են
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիայում գտնվող Համաշխարհային ժառանգության 6 հուշարձաններ ներառել է վտանգի տակ գտնվող օբյեկտների ցուցակում:
    10:53 20/06/2013
  7. Մահացել է դերասան Ջեյմս Գանդոլֆինին
    51 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Ջեյմս Գանդոլֆինին:
    10:35 20/06/2013
  8. Առաջարկ եւ կոչ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին
    Կառավարությունն ու խորհրդարանը մերժեցին «Դիլիջան միջազգային դպրոցին» արտոնությունների տրամադրումը կրթական ծրագրերի հայացմամբ պայմանավորելու առաջարկը։
    09:20 20/06/2013
  9. Բռնության մշակույթը Հայաստանում
    Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա:
    21:26 19/06/2013
  10. ՆԱՍԱ-ն 8 թեկնածու է ընտրել Մարս թռիչքի համար
    NASA-ն հրապարակել է 2020 թվականին դեպի Մարս թռիչքի առաջին թեկնածուների ցուցակը:
    15:15 19/06/2013