Շրջանառության մեջ է «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

    • Հասարակություն - Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012, 09:26

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Նախորդ գումարման Ազգային ժողովն ավարտին չի հասցրել 32 օրենքների նախագծերի վերջնական ընդունումը: Դրանք քննարկվել և ընդունվել են առաջին կամ առաջին և երկրորդ ընթերցումներով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օրերս նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով քննարկել և ներկայացնել այդ նախագծերը հետագա ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին եզրակացություններ:

ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում այդ ցանկից ընդգրկված են 2009թ.-ի մարտի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում և Քրեական օրենգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ստորագրությամբ կառավարություն ուղարկված նամակում, մասնավորապես, նշվում է, որ հիշյալ օրենքների նախագծերի «Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որը համընդգրկուն կերպով կարգավորում է խղճի և կրոնական ազատությունների բնագավառին առնչվող բոլոր հարաբերությունները»:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխություններով, մասնավորապես, վերախմբագրվել էր «հոգևորսություն» հասկացությունը. «հոգևորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք, ձևավորվում է ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի և գործունեության նկատմամբ, կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում, անձը կրկնակի և ավելի անգամ հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաև հեռախոսազրույցով` առանց իր ցանկության կամ խնդրանքի»:

Լրամշակվել էր նաև Հայաստանի տարածքում կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու հիմքերն ամրագրող հոդվածը. արգելքը նախատեսվում էր տարածել այն կազմակերպությունների վրա, որոնք «իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության և սեփականության վերահսկողություն»: Փոխվել էր նաև կրոնական կազմակերպության գրանցման համար անդամների անհրաժեշտ նվազագույն քանակը. այն սահմանվել էր առնվազն 500` ներկայիս 200-ի փոխարեն:

Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով պատասխանատվություն էր սահմանվում հոգևորսությամբ զբաղվելու համար:

  1. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  2. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  3. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013
  4. Արքայազն Չարլզը կգա Երեւան
    Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
    16:00 24/05/2013
  5. Ինչու Օբաման չի օգտագործում ցեղասպանություն բառը
    Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին չի օգտագործում հարցադրմանը՝ Ջոն Հեֆերնը պատասխանել է
    14:50 24/05/2013
  6. Դա պատիվ չի բերում անգամ Հայաստանի ԱԺ-ին
    Կարծում եմ, որ հասարակության ներկայացուցիչները Ճիշտ են վարվել, որ դուրս են եկել ԱԺ-ում կազմակերպված հերթական շոուից:
    12:00 24/05/2013
  7. Սամվել Կարապետյանը՝ Ազգային գրադարանից թալանված արժեքների մասին
    Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանից թալանված արժեքների խնդրին:
    11:23 24/05/2013
  8. ԱՄՆ-ում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, մարդիկ ու մեքենաներն ընկել են ջուրը
    ԱՄՆ-ում փլուզվել է գետի վրայով գցված քառագիծ ավտոմոբիլային կամուրջը:
    09:12 24/05/2013
  9. Հայաստանում գործողության մեջ դրված քարոզչական հնարքները կարող են ցեղասպանություն հրահրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ
    “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը
    17:16 23/05/2013
  10. Մուլտիկուլտուրիզմի վախճանը Եվրոպայում
    Եվրոպայում միանգամից 3 իրադարձություն է տեղի ունեցել, որոնք կարող են վերջ դնել մուլտիկուլտուրիզմի քաղաքականությանը:
    14:29 23/05/2013