Հուլիսի 19-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս «COSTA BLANCA FASHION WEEK» միջազգային մրցույթի վերաբերյալ: Մամուլի ասուլիսը կազմակերպել էր «INTERNATIONAL BEST MALE AND FEMALE MODEL WORLD» և «COSTA BLANCA FASHION WEEK» մրցույթների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը ԱՊՀ տարածքում և մի շարք այլ երկրներում, ինչպես նաև «Sukier Model International» միջազգային մոդելային գործակալության միջազգային կոորդինատոր Դավիթ Ղարիբյանը:
Դավիթը իր խոսքում նշեց,որ գնում են լի սպասումեերով ու հաղթանակի հետևից: Այս տարի այս հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնեն Արթուր Մուրադյանը և Սեդա Տոնոյանը, ինչպես նաև դիզայներ Ալիսա Հարությունյանը նույնպես կմեկնի Իսպանիա: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու հուլիսի 29-ին՝ Իսպանիայում: Մեր մասնակիցները բավականին լուրջ են պատրաստվել այս մրցույթին և գնում են պայքարելու և հաղթելու:
Մոդել Սեդա Տոնոյանն էլ նշեց, որ կա մեծ պատասխանատվության զգացում, քանի որ ներկայացնելու է մի ամբողջ ազգի, մի ամբողջ հանրապետության պատիվ պետք է բարձր պահի:
Արթուր Մուրադյանն էլ նշեց, որ թե ինքը, թե Սեդան շանսեր ունեն հաղթանակած վերադառնալու հայրենի հող:
