2012թ հուլիսի 15-ից 18-ը, նախատեսվում է ԻԻՀ բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի նպատակն է քննարկել.
1. Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական մոնիթորինգի խնդիրները
2. Անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը:
Հայ-իրանական փորձագիտական խումբը, Սյունիքի մարզում կուսումնասիրի Անդրսահմանային պահպանվող տարածքի և ջրային ռեսուրսների համատեղ մոնիթորինգի հարցերը, ինչից հետո խումբն աշխատանքները կշարունակի Երևանում:
