Քրեական նոր մշակույթ Հայաստանում

    • Հասարակություն - Երեքշաբթի, 10 Հուլիսի 2012, 09:31

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական կառույցների առջև ստանցնած բարեփոխումների իրականացման համատեքստում բարեփոխումներ են ի հայտ գալիս նաև քրեական ոլորտում: Եվ ինչն ամենակարևորն է` առանց միջազգային կառույցների որևիցե միջամտության:

Ինչպես բոլորիս հայտնի է, Հարսնաքարի ողբերգական դեպքերի կապակցությամբ հասարակությունը պահանջում է քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ընդգրկել նաև իր գործառույթներով փաստորեն «Հանցաքար» հանդիսացող սույն օբյեկտի սեփականատիրոջը: Բայց սույն սեփականատերը կատարվածի վերաբերյալ հայտարարեց իր ափսոսանքն ու զղջումը, ինչով հուզեց ու լացացրեց շատ շատերին:

Մի քանի օր անց, արդեն անձամբ «փահլևան կտրավ» և մեկ հարվածով զգետնեց մոտակայքում հայտնված իրավապաշտպանին: Կրկին պահանջներ հնչեցին միջադեպին մոտենալ իրավական տեսանկյունից: Փոխարենը հնչեցին հեռախոսազղջումներ ու եթերային ներողություններ:

Այս ամենը իրոք քրեական փոխհարաբերությունների ոլորտում լրիվ նոր մշակույթի ձևավորման ակնհայտ դրսևորումներ են: Իսկ մենք, հարիֆներս, դեռ առաջնորդվում ենք հնաոճ մտածելակերպով` հույսներս դնում օրենքի վրա: Չընկալելով, թե կյանքն ինչքան առաջ է անցել: Չհասկանալով, ու միամտաբար դեռ ենթադրելով, որ հայտնի տղեքի համար հրապարակային զղջումն ու ներողությունը, ինչպես նաև «պագոնավորների» հետ մտերիմ լինելը առաջվա նման դեռևս «զապադլո» է:

Դատաիրավական բնույթի բարեփոխումները Հայաստանում սկսվել են ճիշտ տեղից և ճիշտ ժամանակին:

Իսկ ամենաուրախալին այն է, որ այդ մշակույթի այդ նոր տեսակի կայացմանն ու տարածմանն իրենց անմիջական մասնակցությունն ու աջակցությունն են բերում նաև հայ իրավապաշտպանները: Մասնավորապես` ի դեմս Հայրապետյանի կողմից զգետնված իրավապաշտպանի: Հա, ինչ անենք, մարդը նյարդայնացած է եղել ու մի հատ «չափալախել է»: Հետո ինչ: Բա հայ իրավապաշտպանին սազո՞ւմ է դառնալ «գործ տվող»: Առավել ևս, որ Ռուբեն Հայրապետյանն էլ իր կողմից զղջացել ու ներողություն է խնդրել: Խիստ մարդկային է ու արդարացի: Թե սկիզբը, թե ավարտը:

  1. Մարմնավաճառները խուսափում են դատարանից
    Այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։
    14:31 19/06/2013
  2. Այս ամռան նշանակալից փառատոնները
    Իսպանիայում ամռան ամենավառ իրադարձություններից է օդապարիկների ամենամյա փառատոնը
    14:27 19/06/2013
  3. Ֆիզիկոսները գտել են լիթիումային մարտկոցներ տպելու տեխնոլոգիան
    Ամերիկացի ֆիզիկոսները եւ ինժեներները կարողացել են լիթիումային մարտկոցնել տպելու տեխնոլոգիա մշակել:
    14:02 19/06/2013
  4. Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները
    Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
    13:47 19/06/2013
  5. 45-ամյա կինը պնդում է, որ Բելգիայի թագավորի դուստրն է. գործը հասել է դատարան
    45-ամյա դերասանուհի Դելֆին Բոելը հայտարարել է, որ ինքը Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդ ապօրինածին դուստրն է:
    13:22 19/06/2013
  6. Սպանդի վկաները
    Գեներալ Մանվելի ունեցած առաջին ելույթը շատերի մոտ առաջացրել էր զգացումներ, որոնք սահմանակից էին նույնիսկ հուզմունքին:
    12:43 19/06/2013
  7. ՄԱԿ. 2012թ աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը
    2012 թվականին աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը:
    11:26 19/06/2013
  8. Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան Տաշիրից
    Մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնվեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
    16:43 18/06/2013
  9. Ինչպե՞ս ստեղծել նախադեպեր դատարանում
    Թեղուտը՝ նախադեպ Ամուլսարի գործում
    16:15 18/06/2013
  10. Սեփական երեխաների համար սադիզմի դասընթաց է կազմակերպել՝ խոշտանգելով 4-ամյա զարմուհուն
    Իրկուտսկի մարզի բնակչուհի Լյուդմիլա Ռուստամովան ձերբակալվել է իր հսկողությանը հանձնած երեխային ծաղրուծանակի ու խոշտանգման ենթարկելու համար:
    14:58 18/06/2013