Բրիտանացի Նիկոլաս Նյուլայֆը, ով մահացել է 2009թ, 101 հազար 840 ֆունտ է շահել Ռոջեր Ֆեդերերի շնորհիվ, գրում է Eurosport-ը: Նյուլայֆը 2003թ 1520 ֆունտ խաղադրույք էր կատարել, որ շվեյցարացի թենիսիստը մինչեւ 2020թ 7 անգամ կհաղթի Ուիմբլդոնի մրցաշարը: Հիշեցնենք, որ 7-րդ տիտղոսը Ֆեդերերը նվաճել է հուլիսի 8-ին՝ հաղթելով Էնդի Մարեյին:
Սակայն Նյուլայֆը չի ապրել մինչեւ հաղթանակի պահը: Նա մահացել է 3 տարի առաջ՝ իր սեփականությունը, այդ թվում մի քանի երկարաժամկետ խաղադրույքները կտակելով Oxfam բարեգործական կազմակերպությանը:
