Եկեղեցին չշփոթենք հոգեւորականների հետ

    • Հասարակություն - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 16:07

Հայը Հայ եկեղեցու անդամ է: Շատ ընտանիքներ կան, որտեղ տան անդամները տարբեր կուսակցության են անդամագրված, սակայն նրանք երեկոյան մեկ տանիքի տակ են հավաքվում, միասին են ընթրում և չեն դադարում ընտանիք լինելուց: Սա, կարելի է ասել, օրինակելի ընտանիքներից է: Իմ ասած Հայ եկեղեցին հենց այդ ընտանիք հասկացության մեջ է տեղավորվում: Եթե կաթոլիկ հայը ասի, որ Ամենայն հայոց կաթողիկոսը իմ կաթողիկոսը չէ, նա իրավացի կլինի, նույնը վերաբերում է նաև հեթանոս, մորմոն, բողոքական, մահմեդական կամ աղանդավոր հային, բայց այն, որ ՄԵՐԸ Հայ առաքելական եկեղեցին է, դրանում, կարծում եմ տարաձայնություններ չպետք է լինեն: Մերն է, դրա համար էլ պետք է տեր կանգնենք մերին և թույլ չտանք, որ գառան մոռթով մեր տնային գայլերը հոշոտեն մեզ:

Աշխարհի բոլոր հայերը մեկ ընտանիքի մեջ են, ուզեն դա թե չուզեն: Վստահ եմ, որ նույն համոզումը ունեն բազմաթիվ հայորդիներ, որոնց առողջ քննադատությունը հաճախ այլափոխված փորձում են ներկայացնել հասարակությանը` հոգևորականների հասցեին հնչեցրած քննադատությունները վերագրելով եկեղեցուն: Եկեղեցին հոգևորականներս չենք միայն, եկեղեցին ամբողջ ժողովուրդն է:

Ժամանակին երբ Վեհափառ Հայրապետը մեղադրվում էր այն պատճառով, որ, մեղմ ասած, խորը անտարբերությամբ էր արտահայտվել սարերում գտնվող հինավուրց մեր վանքերի մասին կամ երբ քննադատվում էին կոնկրետ հոգևորականների արարքներ, թէև տհաճությամբ, բայց ասվածը ընկալվում և հույս էր ներշնչում, որ քննադատվող անձինք կսթափվեն, զգոնություն ձեռք կբերեն և վերջապես ավելի նվիրված կծառայեն Աստծուն, ժողովրդին ու եկեղեցուն, այսինքն այդպիսի քննադատությունները վստահաբար կարող ենք համարել կառուցողական և ազնիվ քննադատություններ:

Ցանկալի է, որ մտավորականները ակտիվ լինեն եկեղեցական կյանքում, կատարեն առաջարկություններ եկեղեցական բարեփոխումների վերաբերյալ, արտահայտեն կարծիքներ, բայց այդ ամենը պետք է անել բարեկամաբար և հետևելով բոլոր կանոնները, և ոչ թե աղանդավորական քայքայիչ մեթոդներով ու անցնելով քննադատական էտիկայի սահմանները, մանավանդ երբ խոսքը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, այսինքն հայ ժողովրդին: Պետք է միշտ հիշել, որ եկեղեցին ժողովուրդն է և աշխարհի բոլոր հայերը, նույնիսկ մահմեդականություն ընդունած հայերը Հայ եկեղեցու անդամ են:

Այլ բան է, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չափազանց հապաղում է սեփական սոցիալական հայեցակարգն ու կանոնադրությունը ստեղծելու և կյանքի կոչելու գործում, որն էլ կադրային ոչ հեռանկարային քաղաքականություն վարելու հիմնական պատճառն է հանդիսանում և ինչի հետևանքով էլ Հայ եկեղեցին իր առաքելության մեջ գտնվելով հանդերձ` չի կարողանում թերևս լիովին ու ամբողջությամբ իրականացնել իր առաքելությունը, բայց դա չի նշանակում, որ նա երբեք չի կարողանալու իրականացնել կամ այն իրագործելու ցանկություն չունի:

Ես արդեն նշել եմ, որ կաթողիկոսի ցմահ ընտրված լինելը արգելակում է հայ եկեղեցու զարգացումը, այդ հանգամանքը ի վերջո կարող է անջրպետ առաջացնել եկեղեցու և ժողովրդի միջև և եկեղեցին մեկընդմիշտ կարող է օտարվել ժողովրդից, ինչպես դա արդեն տեղի է ունեցել եվրոպական որոշ երկրներում, ուստի մեզ անհրաժեշտ են նոր կաթողիկոսական ընտրություններ, և այն անհրաժեշտ է լինելու յուրաքանչյուր յոթ տարին մեկ` անկախ նրանից, թե ով կամ ինչպիսին է լինելու կաթողիկոսը:

Նոր ընտրությունները միշտ լավագույն առիթն են ստեղծելու գործող Վեհափառ Հայրապետների համար կատարելագործելու եկեղեցու սոցիալական հայեցակարգն ու կանոնադրությունը, վերահաստատելու իրենց ազգընտիր լինելը, առիթ կստեղծի վերանայելու իրենց վերաբերմունքը մտավորականության հանդեպ և եկեղեցուց արմատախիլ անելու տգիտությունն ու քյարթուիզմը, և վերջապես հնարավորություն կտա ազատ ու անկաշկանդ ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾԵԼՈՒ այն հոգևորականներին, ովքեր ի վերուստ դրա կոչումն ունեն:

Տեր Մանուկ քահանա Մնացականյան, աստվածաբանության մագիստրոս

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013