Սվետլանա Գալստյանը պատրաստ է հայ օլիգարխների հետ յոգայի դասեր անցկացնել

    • Հասարակություն - Երկուշաբթի, 02 Հուլիսի 2012, 15:26

«Համայն կանայք ամբողջական գիտելիքի» ՀԿ նախագահ, Մահարիշի վեդայական կենտրոնի կրթական հիմնադրամի ղեկավար Սվետլանա Գալստյանը պատրաստ է հայ օլիգարխների հետ յոգայի դասեր անցկացնել՝ ծանոթացնելու նրանց տրանսցենդենտալ մեդիտացիայի գաղտնիքներին: Դա, ըստ նրա, օգնում է ավելի հավասարակշռված լինել, երկրում պահպանել կայունությունը: «Եթե իրենք ցանկանան, ես պատրաստ եմ իրենց մեդիտացիա սովորեցնել»,- այսօրվա ասուլիսում ասաց բանախոսը:

Սվետլանա Գալստյանի խոսքով, Հարսնաքար ռեստորանում գրանցված ծեծկռտուքի պատճառն այն է, որ հայ հասարակության կրթական մակարդակը բավարար չէ: Ըստ նրա՝ եթե երկու մարդ փողոցում միմյանց ծեծում են, դա նշանակում է, որ նրանք ճիշտ կրություն չեն ստացել: Երկրի մթնոլորտը, Սվետլանա Գալստյանի խոսքով, շիկացած է: Իսկ այս իրավիճակից դուրս գալ կօգնի հենց մեդիտացիան:

Ինչ վերաբերում է պայքարի ակցիաներին, ապա «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պահի ազդեցության տակ է տեղի ունենում: Եթե միևնույն ժամանակ միևնույն վայրում կատարեն մեդիտացիա մի խումբ մարդիկ, սա ստեղծում է ներքին ներդաշնակություն: Եթե երկիրը ունի ներքուստ ներդաշնակություն, պահպանում է իր մշակութային ամբողջականությունը, նման երկիր չեն կարող թափանցել վտանգավոր արտաքին ազդեցություններ»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաև հայ կինը: Ըստ բանախոսի՝ կինն է պատասխանատու, եթե երեխան լավ չի սովորում, բռնություն է գործադրում և այլ սխալ արարքներ է թույլ տալիս:

Մասնագետը նաև նկատում է, որ հայ ժողովուրդն այսօր սթրեսի մեջ է: Սթրեսն է ստիպում, որ մարդ լիակատար ներդաշնակ չլինի և ծեծի դիմացինին:

Այն, որ հասարակության մեջ արդեն պայքարի ոգի է նկատվում, և մարդիկ չեն հանդուժում այլևս նման երևույթները, մասնագետը նման կերպ է մեկնաբանում. «Մարդիկ երևի ցականում են մաքրվել: Ինքնամաքրման գործընթաց է գնում»:

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013