Կոֆեինն օգտակար է տարեց մարդկանց համար

  • Հասարակություն - Ուրբաթ, 29 Հունիսի 2012, 10:04

Կոֆեինը կարող է պաշտպանել տարեց մարդկանց կոտրվածքներից, քանի որ մեծացնում է ծերացող մկանների ուժը: Այդ են վկայում մկների վրա անցկացված փորձերը, որն իրականացրել են բրիտանացի գիտնականները: Հետազոտության հեղինակ Ջեյսոն Թալիսը կարծում է, որ չնայած տարեցների համար փոքր արդյունավետությանը, այն կարող է օգուտ տալ նրանց, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայտնի է, որ տարեց մարդկանց կոֆեինն օգնում է մեծացնել մկանների աշխատանքի ուժը: Սակայն տարիքի հետ մկանները փոխվում ու թուլանում են: Սպորտի ոլորտի հետազոտողները որոշել են առաջին անգամ դիտարկել, թե ինչպիսին կլինեն տարիքային փոփոխությունները կոֆեինի ազդեցության տակ:

Գիտնականները նշում են, որ մկանային ուժի անկումը հանգեցնում է տարբեր վնասվածքների ու կյանքի որակի նվազման: Այդ գործընթացն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, սակայն ակնհայտ է, որ առանցքային կարեւորություն ունի մկանային տոնուսի պահպանումը:

Ամենաընթերցվածը