Սիրողական հնագետները Լա Մանշում գտնվող բրիտանական Ջերսի կղզու արգարակներից մեկում հայտնաբերել են գանձարան, որտեղ եղել է 30-50 հազար կելտական մետաղադրամ (4-15 մլն դոլար): Այս մասին հայտնում է Independent թերթի կայքը:
Հետազոտողները գտնում են, որ մ.թ.ա. 50 թվին թվագրված նորմանդական կամ բրետոնական ծագմամբ մետաղադրամնեը թաքցրել են Հուլիոս Կեսարի բանակից, որն այդ ժամանակ գրավել էր ժամանակակից Ֆրանսիայի տարածքը և շարժվում էր դեպի Մեծ Բրիտանիա:
Գանձերը կշռում են մոտ 750 կգ, իսկ նրանց հայտնաբերման վայրը գաղտնի է պահվում:
«Այն միջազգային նշանակություն ունեցող չափազանց կարևոր հնագիտական գտածո է...Այն զգալի ներդրում է կելտական մետաղադրամների ուսումնասիրության բնագավառում: Ջերսիում արդեն հայտնաբերվել է երկաթե դարաշրջանի մետաղադրամների մի քանի խոշոր գանձարաններ, սակայն այս նոր գտածոն Ջերսին իսկական մագնիս է դարձնելու կելտական մետաղադրամների ուսումնասիրության համար»,-հայտարարել է հնագետ Օլգա Ֆինչը:
