Գինեսի ռեկորդների հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է, որ կանադացի Միշո Էրբանը դարձել է աշխարհի ամենաարագ սքեյթբորդիստը: Վերնոն քաղաքի 28-ամյա բնակիչը զարգացրել է 123.94 կմ/ժամ արագություն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Էրբանը ռեկորդը սահմանել է հունիսի 18-ին սարից Սուրբ Լավրենտիոսի գետն իջնող ճանապարհի վրա, որտեղ թեքությունը հասնում է մինչեւ 18 աստիճանի: Էրբանը կրում էր կաշվե հատուկ աերոդինամիկ համազգեստ եւ սաղավարտ:
Նա նախորդ ռեկորդը խփել է գրեթե 17 կմ/ժամով: 2007թ հոկտեմբերի 20-ին նախկին ռեկորդը սահմանել էր բրազիլացի Դագլաս Դա Սիլվան՝ 113 կմ/ժամ:
