Շոկալադն ուժեղացնում է դեղամիջոցների արդյունավետությունը

  • Հասարակություն - 18 Հունիսի 2012, 17:39

Բրիտանացի գիտնականները վստահեցնում են, որ շոկոլադը ի վիճակի է ուժեղացնել դեղամիջոցների ազդեցության արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բրիտանական «Լիքոթեք» կենսատեխնիկական ընկերության գիտնականների տվյալներով, հայտնաբերվել է շոկոլադը որոշ դեղամիջոցների հետ համադրելու միջոցը, որը կնպաստի ոչ միայն դեղամիջոցների համային հատկանիշների լավացմանը, այլեւ կուժեղացնի դրա բուժիչ հատկությունները:

Խոսքը գնում է, մասնավորապես, շոկոլադի և խոլեստերինի դեմ պայքարի համար նախատեսված դեղերի մասին: «Լիքոթեք» ընկերության հիմնադիր Իվան Պետրյաևի խոսքով, ֆլավանոլները` քիմիական ակտիվ նյութերը, որոնք պարունակվում են կակաոյի մեջ, լավացնում են թթվածնի կլանումը մաշկի միջոցով և ունեն դեղերի արդյունավետության ուժեղացման պոտենցիալ:

Ամենաընթերցվածը