Անօրինակ խայտառակություն

    • Հասարակություն - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 23:13

Այսօր՝ հունիսի 16-ին, հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի տարեդարձն է: Այօր նա կդառնար 89 տարեկան: Քանդակագործ Չուբարյանը Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ և­ ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր, հետագայում Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի որդին էր: Նրա հեղինակած բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ նրա կերտած «Մեսրոպ Մաշտոցը», որը Մատենադարանից նայում է դեպի Մաշտոցի պողոտա, պարզապես ազգային մշակութային խորհրդանիշ է դարձել:

Հոբելյանական այս օրը Նալբանդյան 106/1-ի կառուցապատող հանդիսացող «Ավագ Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ իշխանությունների, և մասնավորապես Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության լուռ համաձայնության պայմաններում, ներխուժեցին Չուբարյանների սեփական բնակելի տան հարակից տարածք, որտեղ գտնվում է Ղուկաս Չուբարյանի արվեստանոցն ու այգին, և որոշեցին երկաթե ցանկապատով առանձնացնել դրա մի հատվածը՝ բարձրահարկ էլիտար շենքերի շինարարության նպատակով:

Դեպքը հուզեց ոչ միայն Չուբարյանի կնոջն և դստերը, այլև շենքի մյուս բնակիչներին, ինչպես նաև Երևանի բազմաթիվ գիտակից քաղաքացիների: Այս հարցում հստակ է, որ ՀՀ իշխանությունները առաջնորդվում են խորհրդային ռեպրեսիվ, զավթողական մեթոդներով, որոնց պայմաններում Չուբարյանների հողատարածքը արդեն մեկ անգամ կրճատվել էր՝ տրամադրվելով ՆԳՆ նախկին մանկապարտեզին: Այսօր՝ անվանի քանդակագործի տարեդաձի առթիվ, փոխանակ պատկան մարմինները իրենց իսկ նախաձեռնությամբ և պահպանելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով հղված Կենտրոնի գոտիավորման նախագծի սահմանումները՝ աջակցեին անվանի գործչի ժառանգներին հիմնելու Չուբարյանի անվան մշակութային կենտրոն, նրանք, ընդհակառակը, խլում են այդ տարածքը և խախտելով օրենքը՝ հատկացնում այն Նալբանդյան 106/1-ի կառուցապատողին:

Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում հայ արվեստի, կրթության և լուսավորության բնագավառում մեծ վաստակ ունեցող գործիչների սեփականության զավթման առնչությամբ: Սա գնահատում ենք որպես մի անօրինակ խայտառակություն Հայաստան երկրի և հայ ժողովրդի համար, և գտնում ենք, որ այդ խայտառակության համար պատասխանատվություն են կրում հենց պատկան մարմինները:

Խստիվ դատապարտում ենք այն փաստը, որ քաղաքային իշխանությունները արտոնում են Երևանի կենտրոնի գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեություն՝ կոպտորեն խախտելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի դրույթները:

Քրեորեն պատժելի այս գործունեության թե՛ կարգադրիչները և թե՛ կատարածուները պետք է պատասխանատվության ենթարկվեն և հասարակության առջև մեկ առ մեկ ճանաչվեն որպես հայ մշակույթի գործիչների հիշատակն անարգող անձինք, որոնց փոխարինումը համարում ենք քաղաքաշինության ոլորտի համակարգային զարգացման թիվ մեկ նախադրյալ:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Փրկենք հուշարձանները» նախագիծ

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպություն

  1. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013
  2. Սառնարանում սպանված երկու երեխաների մայրը ծննդաբերել է տարբեր տարիների
    Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու նորածիններին սառնարանում սպանած 30-ամյա Իրինա Տիմոշենկոն իր տղաներին ծննդաբերել է ոչ թե միևնույն օրը, այլ տարբեր տարիների:
    19:06 21/05/2013
  3. Հրանուշ Հակոբյանը գաղտնիքներ բացեց Եվրատեսիլից
    «Հենց ժյուրին եկավ, ժյուրին սկսեց խաղեր այդ ընթացքում, և ժյուրին կարողացավ մեր ձայների վրա ազդել: Դուք կարող եք փոքրիկ հետազոտություն անել, մենք դա արել ենք»,- նկատեց նախարարը:
    18:16 21/05/2013
  4. «Ապեր, ես էլ չեմ կարող», ասել է Սաշիկ Սարգսյանը
    Սերժ Սարգսյանը մի պահ հուզվում է, որ այդքան մարդ պատրաստ է կյանքը տալ հանուն հեղափոխության:
    17:55 21/05/2013
  5. Անակնկալ նվեր՝ սպանության տեսքով. Նոր մանրամասներ մատուցողուհու սպանությունից
    Մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաեւ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։
    15:45 21/05/2013
  6. Շատ հայեր Հոլանդիայում եւ Բելգիայում քվեարկել են Հայաստանի օգտին, սակայն նրանց ձայները չեն հաշվարկվել
    Եվրոպայում բնակվող Dorians-ի երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին
    15:11 21/05/2013
  7. Բուժքույրերի ֆոտոսեսիա՝ ծանր հիվանդների ֆոնի վրա
    Պերմի երկրամասի Ալեքսանդրովսկ քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է շրջանառվող այն տեղեկատվությունը, որ հիվանդանոցներից մեկում, հիվանդներին իրենց համար ֆոն ծառայեցնելով, բուժքույրերը ֆոտոսեսիա են անցկացրել:
    14:05 21/05/2013
  8. Հայաստանը դուրս է գալիս Եվրատեսիլի աղբից
    Ադրբեջանցիները գնում են ամեն ինչ՝ զենքից ու միջազգային փորձագետ-վերլուծաբաններից սկսած, մինչեւ Եվրատեսիլ:
    13:21 21/05/2013
  9. Առաջին անգամ կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ
    Մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը:
    12:55 21/05/2013
  10. 9-ամյա Գոռի մահը 21-ամյա պետության պարտությունն է
    Երբ Ազգային ժողովում ներկայացվում էր կառավարության գործունեության ծրագիրը, Վանաձորում արդեն մահացել էր արյան լեյկոզով հիվանդ իննամյա Գոռը
    12:17 21/05/2013