Ինչպես հայտնում է The Local-ը, Շվեդիայի թագավոր Գուստավ 16-րդի անբարո վարքագծի մասին խոսակցությունները առիթ է հանդիսացել հերթական կատակի, որն արտացոլվել է մեկ կրոն արժողությամբ կեղծ մետաղադրամի դիմերեսին:
Հյուսիսային Շվեդիայի 72-ամյա բնակչուհին որոշակի փոփոխություններ է նկատել շվեդական մետաղադրամի վրա: Մշտական Carl XVI Gustaf Sveriges Konung ( Կառլ 16-րդ Գուստավ Շվեդիայի թագավոր) գրության փոխարեն գրված է Vår horkarl till Kung, որը թարգմաբար նշանակում է` «Մեր ամենաանբարո թագավոր»:
Տեղեկացնենք, որ 2010թ լույս է տեսել թագավորի կենսագրականը, որտեղ մանրամասն նկարագրված են նրա անհավատարմության վերաբերյալ դեպքերը:
