Թբիլիսին հայաֆիկացվել է

    • Հասարակություն - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 12:07

Солнце, море, песок…. Ռուսական հայտնի երգի այս երեք բառերը վերջերս շատ են լսվում թիֆլիսյան փողոցներում, երգողներն էլ հայերն են: Մեր ազգի ներկայացուցիչներին այս օրերին Թբիլիսիում կարելի է հանդիպել յուրաքանչյուր քայլափոխի:

Մենք հայերով ճամպրուկներս հավաքել ու Վրաստան ենք տեղափոխվել՝ ամառ է, հանգստանում ենք: Հայերն ամենուր են՝ սրճարան, ռեստորան, այգի, շուկա... կարճ ասած Թբիլիսին հայաֆիկացվել է: Վրացի ծանոթներիս վստահեցմամբ, այս տարի հայերի թիվն աճել է: Ասում են, ամեն տարի էլ են գալիս, բայց ոչ այսքան շատ: Հայերն այս հարցին ունեն իրենց պատասխանը՝ Վրաստանում հանգիստն առավել որակով եւ մատչելի է, զուգահեռ օտար պետություն ենք այցելում:

Փողոցում ինձ մոտեցավ մեկ տղա եւ անգլերենով խնդրեց օգնել՝ փողոց էր փնտրում: Հասկացա որ հայ է՝ արյունս «քաշեց»: Ծանոթացանք: Սուրեն էր անունը: Կուրսեցիներով եկել էին այստեղ տեղի ունենալիք երիտասարդական հերթական փառատոնին մասնակցելու: Մի փոքր խոսեցինք հայ-վրացական հանգստի տարբերակների մասին: Եվ այսպես… Սեւան գնալ ցանկացողներին անհրաժեշտ է առնվազն 170 հազար դրամ պարունակող դրամապանակ: Հյուրանոցում մնալու օրավարձը տատանվում է 15 հազարից 20 հազար դրամի սահմաններում, մոտ 5 հազար էլ հարկավոր է սնվելու համար:

Պարզ մաթեմատիկական հաշվարկի դեպքում մենակ քնելու եւ սննդի վրա մենք այնտեղ ծախսում ենք մոտ 160 հազար, դե այն 10 հազարն էլ ճանապարահածախսն է: Եւ սա այն դեպքում, երբ մեր պարոն նախագահը ձրի լողափներ է բացում այստեղ եւ իբր թե տուրիզմի զարգացման կոչեր անում: Գրեթե նույն պատկերն է Ծաղկաձորում, Ջերկուկում: Օրավարձդ աճում է 5 հազարով, իսկ այ Դիլիջանում եւ Աղվերանում քաջերն են լինելու՝ այստեղ կրկնապատվում ու եռապատկվում են:

Ի՞նչ կանես Վրաստանում նույն գումարով: Պարզ հարց, պարզ պատասխան՝ կհանգստանաս առնվազն 2.5 շաբաթ: Տուրիստական գործակալություններն առաջակում են 7 օրյա հանգիստ 60 հազար դրամով՝ ներառյալ ճանապարհածախս, հյուրանոց եւ սնունդ: Հուլիսին ծով շտապողները կվճարեն արդեն 80 հազար, թե ինչ կլինի հայկական շուկայում՝ Աստված գիտի, մեկ էլ… Առավել մատչելի գներով կարելի է հանգստանալ նաեւ առանց որեւէ գործակալության միջնորդությամբ գալու դեպքում՝ դե ոնց լինի-չլինի, այդ մարդիկ շահաբաժին ունեն:  Գնային քաղաքականությունից զատ, այլ են նաեւ առաջակվող ծառայությունները՝ այստեղ եւ զբոսավայրերն են շատ, եւ հետաքրքիր ու տուրիստներին գրավող այգիներն ու ատրակցիոններն են բազմազան:

Կարճ ասած, այստեղ ջանք ու եռանդ չեն խնայում տուրիզմի զարգացման համար: Թե ինչ ենք անում մենք նույն առումով, գիտենք բոլորս: Հետո էլ նստում, խոսում, բողոքում ենք, թե ծով չունենք, ֆլան չունենք, ֆստան չունենք, ո՞նց անենք, ի՞նչ անենք…. Ու մենք մինչ կմտածենք, հայությունը դեռ կգա ու կգա՝ իր փողը կծախսի վրացական շուկայում, բյուջե կլցնի ու հայրենի հանգստյան գոտիների սեփականատերերին հայհոյելով հետ կգնա…

  1. Բռնության մշակույթը Հայաստանում
    Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա:
    21:26 19/06/2013
  2. ՆԱՍԱ-ն 8 թեկնածու է ընտրել Մարս թռիչքի համար
    NASA-ն հրապարակել է 2020 թվականին դեպի Մարս թռիչքի առաջին թեկնածուների ցուցակը:
    15:15 19/06/2013
  3. Մարմնավաճառները խուսափում են դատարանից
    Այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։
    14:31 19/06/2013
  4. Այս ամռան նշանակալից փառատոնները
    Իսպանիայում ամռան ամենավառ իրադարձություններից է օդապարիկների ամենամյա փառատոնը
    14:27 19/06/2013
  5. Ֆիզիկոսները գտել են լիթիումային մարտկոցներ տպելու տեխնոլոգիան
    Ամերիկացի ֆիզիկոսները եւ ինժեներները կարողացել են լիթիումային մարտկոցնել տպելու տեխնոլոգիա մշակել:
    14:02 19/06/2013
  6. Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները
    Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
    13:47 19/06/2013
  7. 45-ամյա կինը պնդում է, որ Բելգիայի թագավորի դուստրն է. գործը հասել է դատարան
    45-ամյա դերասանուհի Դելֆին Բոելը հայտարարել է, որ ինքը Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդ ապօրինածին դուստրն է:
    13:22 19/06/2013
  8. Սպանդի վկաները
    Գեներալ Մանվելի ունեցած առաջին ելույթը շատերի մոտ առաջացրել էր զգացումներ, որոնք սահմանակից էին նույնիսկ հուզմունքին:
    12:43 19/06/2013
  9. ՄԱԿ. 2012թ աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը
    2012 թվականին աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը:
    11:26 19/06/2013
  10. Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան Տաշիրից
    Մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնվեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
    16:43 18/06/2013