Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմակերպած միջոցառումը

    • Հասարակություն - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 10:50

Սույն թվականի հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Ռիո Ցենտրո» կենտրոնում, Ռիո+20 գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը – հնարավոր տարբերակներ» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր ՀՀ պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի աջակցությամբ և մասնակցությամբ:

Ներկայացվեց այս ուղղությամբ վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ մասնագետների կատարած մեծածավալ աշխատանքը, որի ակնառու գնահատականներից մեկն էլ Ռիո+20 գագաթաժողովի շրջանակում այս միջոցառման կազմակերպմանն արժանանալն էր: Նշենք, որ նմանատիպ համաթվի ձևակերպման փորձերը դեռևս շարունակվում են բազմաթիվ երկրների գիտական, պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Քննարկմանը մասնակցեցին մի շարք երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական շրջանակների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ և անհատներ:

Միջոցառումը վարում էր ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը՝ հնչեցնելով ՀՀ վարչապետի ուղերձը:

Տեսանյութերով ներկայացվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի և ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների Բրատիսլավայի Տարածաշրջանային կենտրոնի ավագ խորհրդատու Անդրեյ Իվանովի ողջույնի խոսքերը:

Կայուն մարդկային զարգացման համաթվի ձևավորման հայաստանյան փորձը ներկայացրեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, որից հետո ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը ներկայացրեց համաթվի հաշվարկման մեթոդոլոգիան, դրա բաղադրիչները, ինչպես նաև Հայաստանի համար կատարված հաշվարկներն ու արդյունքները:

Յեյլի համալսարանի Բնապահպանական իրավունքի և քաղաքականության կենտրոնի բնապահպանական իրագործման գործակցի ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Անգել Հսուն ներկայացրեց կենտրոնում այս ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ իր հերթին բարձր գնահատականի արժանացնելով հայ մասնագետների աննախադեպ ձեռքբերումները:

Ելույթներից հետո քննարկում ծավալվեց: Իրականացված աշխատանքը բարձր գնահատեցին նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԶԾ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և գիտնականները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

  1. Բուժքույրերի ֆոտոսեսիա՝ ծանր հիվանդների ֆոնի վրա
    Պերմի երկրամասի Ալեքսանդրովսկ քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է շրջանառվող այն տեղեկատվությունը, որ հիվանդանոցներից մեկում, հիվանդներին իրենց համար ֆոն ծառայեցնելով, բուժքույրերը ֆոտոսեսիա են անցկացրել:
    14:05 21/05/2013
  2. Հայաստանը դուրս է գալիս Եվրատեսիլի աղբից
    Ադրբեջանցիները գնում են ամեն ինչ՝ զենքից ու միջազգային փորձագետ-վերլուծաբաններից սկսած, մինչեւ Եվրատեսիլ:
    13:21 21/05/2013
  3. Առաջին անգամ կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ
    Մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը:
    12:55 21/05/2013
  4. 9-ամյա Գոռի մահը 21-ամյա պետության պարտությունն է
    Երբ Ազգային ժողովում ներկայացվում էր կառավարության գործունեության ծրագիրը, Վանաձորում արդեն մահացել էր արյան լեյկոզով հիվանդ իննամյա Գոռը
    12:17 21/05/2013
  5. Ծանր հիվանդությունը սպառնում է երեխայի տեսողությանը
    «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգում է, որ 3 տարեկան Իգոր Զաքիյանին տեսողության կորստի վտանգ է սպառնում
    12:15 21/05/2013
  6. Մահացել է The Doors-ի հիմնադիր Ռեյ Մանզարեկը
    Գերմանիայում 75 տարեկանում կյանքից հեռացել է The Doors խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռեյ Մանզարեկը:
    10:54 21/05/2013
  7. Գյումրու տնակային ավանները՝ դժոխք երկրի վրա
    Գյումրու տնակային ավանները, դեպի ուր անգամ ճանապարհներն են անանցանելի, օր օրի մեկուսանում են քաղաքից:
    10:50 21/05/2013
  8. Եվրատեսիլ. Հանրային հասունության վկայականը
    Դորիանս խմբի ցույց տված արդյունքը՝ 18-րդ տեղ, շարունակում է լինել հասարակական տարբեր ձեւաչափերով քննարկումների առարկա:
    19:01 20/05/2013
  9. Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ
    Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողների` Գոհար Գրիգորյանին, Հասմիկ Օսիպյանին և Մարիամ Մնացականյանին, շնորհվել է Շվեյցարիայի կառավարության Գերազանցության կրթաթոշակ:
    18:55 20/05/2013
  10. Ովքեր եւ ինչ են բաց թողել օլիգարխի համար
    Այստեղ երեւի թե ժամանակն է արձանագրել երկու կարեւոր հանգամանք.
    16:03 20/05/2013