Ավստրալական դինգո շունը մեղավոր է ճանաչվել երեխայի մահվան մեջ

    • Հասարակություն - Երեքշաբթի, 12 Հունիսի 2012, 12:27

Ավտրալիայում հունիսի 12-ին փակվել է 1980 թվականին կորած նորածնի գործը: Այս մասին հայտնում է BBC-ին: Հետաքննությունը վճռել է, որ Ազարի Չեմբերլենի մահվան մեջ մեղավոր է վայրի շունը` դինգոն, գրում է BBC-ն:

Քննիչ Էլիզաբեթ Մորիսի վարույթում գտնվող գործում ասվում է, որ 1980 թվականի օգոստոսի 16-ին Չեմբերլենի ընտանիքը վրան էր խփել Այրես Ռոք ճամբարում: Հաջորդ օրը մայրը` Լինդի Չեմբերլեն-Քրեյթոնը ճաշ պատրաստելիս վրանից երեխայի լաց է լսում: Մտենելով ներս` նա տեսել է, որ շունը տարել է երեխային:

Փոքրիկին սկսել են փնտրել մի քանի ժամ, սակայն հայտնաբերել են միայն շան հետքերը, իսկ Ազարիի մարմինն այդպես էլ չեն գտել. Չեմբերլենների վրանի մոտ եղել են նրա արյան հետքերը:

Հետաքննությունը դինգոյի մասին տարբերակը մտացածին է համարել և 1982 թվականին Լինդիին, որն այդ ժամանակ հղի էր, մեղավոր էին ճանաչել դստեր սպանության մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման: Նրա ամուսնուն տվել են պայմանական ազատազրկում` հանցագործությանը մասնակից լինելու համար: 1987 թվականին ամուսնիններին արդարացրել են, սակայն Ազարիի մահվան պատճառների մասին պաշտոնական եզարակացություն չի տրվել:

Հունիսի 12-ին Չեմբերլենների ընտանիքին հանձնել են Ազարիի մահվան վկայականը: Հետաքննությունը մեղավոր է ճանաչել դինգոյին` հաշվի առնելով դինգոների անսպասելի հարձակումները այլ երեխաների վրա: 1990-ից 2011 թվականները Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գրանցվել է 239 դեպք, երբ դինգոները հարձակվել են մարդկանց վրա:

Չեմբերլենների ընտանիքի պատմության հիման վրա 1988 թվականին նկարահանվել էր «Ճիչ մթության մեջ» կինոնկարը (A Cry in the Dark)` Մերիլ Սթրիփի մասնակցությամբ:

  1. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  2. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  3. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  4. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  5. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  6. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  7. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  8. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  9. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013
  10. Լեհաստանի օր Վ. Բրյուսովի անվան համալսարանում
    Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը
    13:09 17/05/2013