Ճապոնիայի Օսակայի համալսարանի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ մարդու օրգանիզմի սպիտակուցներից մեկն ուղիղ կերպով ազդում է օրգանիզմի ծերացման վրա: Նրանք գտել են սպիտակուցի վրա ազդելու հնարավորություն` գործնականորեն ամբողջությամբ կանգնեցնելով մարդկային օրգանիզմում բջիջների ծերացման գործընթացը: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ C1q սպիտակուցը պատասխանատու է մարդկային բջիջների ծերացման համար: Ավելի վաղ համարվում էր, որ այն, ինչպես նաև մնացած սպիտակուցները նախատեսված են օրգանիզմն օտարածին «գործակալների» գործողություններից պաշտպանելու և մարդու իմունային համակարգի ձևավորման համար:
Համակարգն իրենից ներկայացնում է բարդ սպիտակուցների հանալիր, որը մշտապես գոյություն ունի մարդու արյան մեջ: Օսակայի համալսարանի մասնագետներին հաջողվել է ազդել C1q սպիտակուցի վրա այնպես, որ ծերացման գործողությունը գրեթե ամբողջությամբ դադարում է:
Այլ խոսքով, ճապոնացի գիտնականներին հաջողվել է մոտենալ հարատև կյանքի գաղտնիքի բացահայտմանը: Սակայն այս եզակի բացահայտումն ունի իր մյուս կողմը` «խորը քուն մտցնելով» C1q սպիտակուցը և դանդաղեցնելով օրգանիզմի ծերացման գործընթացը` մենք զրկվում են իմունային համակարգից: Գիտնականների դեռ չի հաջողվել սպիտակուցի վրա ազդել այնպես, որ ծերացման գործընթացը դանդաղի և միաժամանակ գործի իմունային համակարգը:
