Մեծ Բրիտանիայում Բիրմինգեմի կաթոլիկ դպրոցում 414 աշակերտներ միմյանց հետ խոսում են 31 լեզվով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Երեխաները, որոնց համար անգլերենը մայրենի է, քիչ են: Շատ են Աֆրիկայի որոշ հատվածներում տարածված լինգալա և յորուբա, Պակիստանից միրպուրի և հինդկո լեզուներով խոսացողների թիվը, տարածված է նաև բենգալերենի երկու ձևերը, չեխերենը և սուդանական բարբառը:
Չնայած դժվարություններին, այս բազամազանությունը թույլ է տվել բարելավել Սպարկհիլի դպրոցի արդյունքները: Դպրոցը երբեմն դիմում է թարգմանչի , ինչպես նաև «ընկեր» համակարգի օգնությանը, երբ նոր աշակերտի կողքը նստում է նա, ով արդեն սովորում է այդ դպրոցում, համապատասխանաբար խոսում է անհրաժեշտ լեզվով և կարող է օգնել սկսնակին:
