Կառավարությունը հանրության աչքերին թոզ է փչում

    • Հասարակություն - Շաբաթ, 09 Հունիսի 2012, 09:29

Օրերս շատ է խոսվում տարբեր անձանց և հիմնադրամների կողմից գիտության ֆինանսավորման դեպքերի մասին: Այդպիսիններից են “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի, “Տաշիր” հիմնադրամի, ՀՀ նախագահի և մի շարք այլ անձանց հատկացրած գումարները:

Անշուշտ, շատ ողջունելի է, երբ տարբեր մեծահարուստներ գումարներ են հատկացնում գիտությանը, սակայն հարկ է գիտակցել, որ այդ գումարները միասին վերցված նույնիսկ 1 միլիոն դոլարին համարժեք դրամ էլ չեն կազմում, և սա այն դեպքում, երբ պետական ֆինանսավորումը կազմում է շուրջ 25 միլիոն դոլար:

Այդ գումարները երբեմն ոգևորում են գիտության ներկայացուցիչներիս, սակայն չեն կարող որևէ էական փոփոխություն մտցնել հայրենական գիտության ապագայի մեջ: Գիտության և, առավել ևս, ֆունդամենտալ գիտության հիմնական ֆինանսավորողը պետք է լինի պետությունը` ի դեմս ՀՀ Կառավարությանը: Իսկ ահա Կառավարությունը չի ցանկանում էականորեն մեծացնել գիտության ֆինանսավորման ծավալները:

Այսինքն, իրավիճակն այնպիսին է, որ Կառավարությունը չի մեծացնում գիտության ֆինանսավորումը, “փոխարենը” գիտնականներիս այստեղից-այնտեղից ինչ-որ, ներեցեք, գրոշներ են տալիս (համեմատաբար) և փորձում պետական քարոզչամեքենայով համոզել հանրությանը, որ գիտությունը ուշադրության կենտրոնում է:

Ուստի, խիստ անհրաժեշտ եմ համարում, որ հասարակության ակտիվ խավը գիտակցի, որ ՀՀ Կառավարությունը չի ավեացնում գիտության նկատմամբ ուշադրությունը և չի ձեռնարկում միջոցներ գիտության զարգացման, կամ, ավելի ճիշտ, վախճանը կանխելու համար: Այսինքն, այն, որ որոշ անհատներ չնչին չափով աջակցում են գիտության զարգացմանը, որևէ կերպ չի սփոփում կամ մեղմացնում կառավարության կողմից գիտության ֆինանսավորման փաստացի չավելացման մեղքը:

Դանիել Իոաննիսյան, ԵրՖԻ գիտաշխատող

  1. Անգլիայում վագրը հոշոտել է գազանանոցի աշխատակցուհուն
    Կամբրիա կոմսությունում գտնվող գազանանոցում սումատրական վագրը հարձակվել է գազանանոցի 24-ամյա աշխատակցուհի Սարա Մաքլեյի վրա:
    18:58 25/05/2013
  2. 17 երեխաներ այրվել են ավտոբուսում
    Դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունի հետևանքով Պակիստանի արևելքում գտնվող Հուջրաթ քաղաքում զոհվել է 17 երեխա և վիրավորվել՝ 7 մարդ, հաղորդում է «France-Presse»-ը
    12:57 25/05/2013
  3. Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` Կասկադում բացօթյա համերգով
    Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
    12:05 25/05/2013
  4. Երևանցի գիտնականը դարձել է Աստանայի «Նոբելյան մրցանակակիր»
    Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը ստացել է Աստանայի նոբելյան մրցանակակիրների ակումբի գլխավոր մրցանակը՝ 1 մլն ռուբլու դրամաշնորհ:
    12:02 25/05/2013
  5. Օկալոհմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է 2 մլրդ դոլար
    Ամերիկյան Օկլահոմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:
    11:16 25/05/2013
  6. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  7. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  8. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013
  9. Արքայազն Չարլզը կգա Երեւան
    Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
    16:00 24/05/2013
  10. Ինչու Օբաման չի օգտագործում ցեղասպանություն բառը
    Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին չի օգտագործում հարցադրմանը՝ Ջոն Հեֆերնը պատասխանել է
    14:50 24/05/2013