Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ՌԴ Սվերդլովի մարզի Կամենսկ-Ուրալսկում ոստիկաններին հաջողվել է կանխել ուզբեկների և հայերի միջև զանգվածային զինված բախումը:
Ոստիկանությունում հայտնել են, որ վեճին մասնակցել է 70 մարդ, ձերբակալվել են հանդիպման կազմակերպիչները և 18 ակտիվիստ:
Պարզվել է, որ ուզբեկական խմբին օգնության էր գալու 50-60 մարդ Չելյաբինսկի և Կուրգանի մարզերից: Հանդիպման մասնակիցներից առգրավվել են մետաղյա ձողեր, բենզինով շշեր, տրավմատիկ, գազային և հրազենային զենքեր:
Ըստ ոստիկանության տվյալների, վիճաբանությունը բռնկվել էր դեռևս ապրիլի 29-ին, երբ հայկական և ուզբեկական համայնքի ներկայացուցիչները վիճել էին տեղի սրճարանում: Հաջորդ օրը մի քանի անհայտ անձինք հարձակվել էին երկու ուզբեկի վրա, որոնց տեղափոխել էին հիվանդանոց:
Այնուհետև հունիսի 4-ին միևնույն հիվանդանոց էին տեղափոխել հայի` հրազենային վնասվածքով: Ըստ տուժածի` իր մեքենայի վրա կրակել են անհայտ անձինք:
