Լուսնի հերթական մասնակի խավարումը: Այն Հայաստանից չի դիտվի

    • Հասարակություն - Կիրակի, 03 Հունիսի 2012, 17:41

Hունիսի 4-ին, տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Այս անգամ խավարումը կարող են դիտել Ավստրալիայից, արևելյան Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևմտյան ափերից:

Խավարումը Հայաստանից չի դիտվելու: Խավարման առավելագույն փուլում Լուսնի մոտ մեկ երրորդ մասը կծածկվի Երկրի ստվերով և մթագնած տեսք կունենա: Այդ մասը կլուսավորվի միայն Երկրի մթնոլորտի կողմից բեկված Արեգակի լույսով և կարմրավուն գույն կունենա, ինչը բավական գրավիչ տեսարան է: Խավարման կիսաստվերը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 08:48:11-ին, կտևի 4 ժամ 30 րոպե 2 վայրկյան և կավարտվի 13:18:13-ին:

Մասնակի խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 09:59:53-ին, կտևի 2 ժամ 6 րոպե 35 վայրկյան և կավարտվի 12:06:28-ին: Առավելագույն փուլը կդիտվի 11:03:12-ին: Այս տարի դիտվում է Լուսնի ընդամենը 2 խավարում (հաջորդը` նոյեմբերի 28-ի կիսաստվերային խավարումը, Հայաստանից դարձյալ չի դիտվելու):

  1. 17 երեխաներ այրվել են ավտոբուսում
    Դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունի հետևանքով Պակիստանի արևելքում գտնվող Հուջրաթ քաղաքում զոհվել է 17 երեխա և վիրավորվել՝ 7 մարդ, հաղորդում է «France-Presse»-ը
    12:57 25/05/2013
  2. Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` Կասկադում բացօթյա համերգով
    Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
    12:05 25/05/2013
  3. Երևանցի գիտնականը դարձել է Աստանայի «Նոբելյան մրցանակակիր»
    Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը ստացել է Աստանայի նոբելյան մրցանակակիրների ակումբի գլխավոր մրցանակը՝ 1 մլն ռուբլու դրամաշնորհ:
    12:02 25/05/2013
  4. Օկալոհմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է 2 մլրդ դոլար
    Ամերիկյան Օկլահոմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:
    11:16 25/05/2013
  5. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  6. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  7. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013
  8. Արքայազն Չարլզը կգա Երեւան
    Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
    16:00 24/05/2013
  9. Ինչու Օբաման չի օգտագործում ցեղասպանություն բառը
    Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին չի օգտագործում հարցադրմանը՝ Ջոն Հեֆերնը պատասխանել է
    14:50 24/05/2013
  10. Դա պատիվ չի բերում անգամ Հայաստանի ԱԺ-ին
    Կարծում եմ, որ հասարակության ներկայացուցիչները Ճիշտ են վարվել, որ դուրս են եկել ԱԺ-ում կազմակերպված հերթական շոուից:
    12:00 24/05/2013