Ամերիկացիների գանգը վերջին 180 տարիներին մեծացել է 8 մմ-ով

    • Հասարակություն - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 14:34

Մարդաբանները հայտնաբարել են, որ սպիտակ ամերիկացու գանգը վերջին 180 տարվա ընթացքում մեծացել է: Լի Ջանցի գլխավորությամբ գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Ամերիկացի մարդաբանների ասոցիացիայի կոնֆերանսի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Մարդաբաններն ուսումնասիրել են սպիտակ ամերիկացիների 1500 գանգ, որոնք հավաքվել են 1800-ականների կեսերից մինչեւ 1980-ական թվականներ:

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ միջին ամերիկացու գանգի չափսերը մեծացել են: Պարզվել է նաև, որ տղամարդու գանգի բարձրությունն աճել է 8 միլիմետրով, իսկ կնոջը` յոթով, ընդ որում տղամարդու մոտ գանգի ծավալը աճել է 200 խորանարդ/սմ-ով, իսկ կանանցը՝ մոտ 180-ով, որը մոտավորապես հավասար է թենիսի գնդակի ծավալին:

Այսպիսով, ԱՄՆ միջին բնակչի գանգի բարձրությունը 1800-ական թվականների վերջին ավելացել է 6.8 տոկոսով, իսկ ազդրոսկրի երկարությունը`ընդամենը 2 տոկոսով:

Գիտնականների խոսքով, գանգի չափսերը շարունակում են փոփոխվել և այժմ, իսկ աճի բարձրացումը ընթանում է ցածր տեմպերով:

  1. Մայիսի 26-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում
    Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ:
    00:48 26/05/2013
  2. Սևան Նշանյանը միայնակ չէ
    Սևան Նաշանյանը մեղադրվելով Իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու մեջ դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման:
    00:44 26/05/2013
  3. Անգլիայում վագրը հոշոտել է գազանանոցի աշխատակցուհուն
    Կամբրիա կոմսությունում գտնվող գազանանոցում սումատրական վագրը հարձակվել է գազանանոցի 24-ամյա աշխատակցուհի Սարա Մաքլեյի վրա:
    18:58 25/05/2013
  4. 17 երեխաներ այրվել են ավտոբուսում
    Դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունի հետևանքով Պակիստանի արևելքում գտնվող Հուջրաթ քաղաքում զոհվել է 17 երեխա և վիրավորվել՝ 7 մարդ, հաղորդում է «France-Presse»-ը
    12:57 25/05/2013
  5. Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` Կասկադում բացօթյա համերգով
    Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
    12:05 25/05/2013
  6. Երևանցի գիտնականը դարձել է Աստանայի «Նոբելյան մրցանակակիր»
    Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը ստացել է Աստանայի նոբելյան մրցանակակիրների ակումբի գլխավոր մրցանակը՝ 1 մլն ռուբլու դրամաշնորհ:
    12:02 25/05/2013
  7. Օկալոհմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է 2 մլրդ դոլար
    Ամերիկյան Օկլահոմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:
    11:16 25/05/2013
  8. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  9. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  10. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013