Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Արարատի մարզում բժշկական աջակցություն է ստացել 8800 մարդ

    • Հասարակություն - Երեքշաբթի, 29 Մայիսի 2012, 18:13

Ավարտին է մոտենում Արարատի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակներում 6600 մեծահասակներ և 2200 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 3500 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են480 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:

Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցել են նաև տեղի ակնաբույժները:

Այսօր Արարատում կայանած ԱՇՀ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

« Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ, իսկ ծրագիրը շարունակվելու է նաև Հայաստանի այլ մարզերում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ուրախալի է արձանագրել, որ Արարատի մարզում մեզ հաջողվել է ավելի քան կրկնակի գերակատարել Orange Հիմնադրամի հետ միասին նախանշված աշխատանքների ծավալները: Դժվար է ասել, թե վերջինս պայմանավորված էր տեղի բնակիչների հետ հաղորդակցության արդյունավետ կազմակերպմամբ, թե ստուգման և բուժման կարիք ունեցող մարդկանց թվի աճով: Սակայն, մեր բժիշկներն այս անգամ աշխատել են բավականին լարված ժամանակացույցով, քանի որ մարդկանց հոսքը անսպասելի շատ էր: Այնուամենայնիվ, մեզ միայն հաճելի է, որ հաջողվել է Արարատի մարզում օգնել այսքան մեծ թվով մարդկանց», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Արարատի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամը հատկացրել է 7,319,730 դրամ:

  1. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  2. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013
  3. Արքայազն Չարլզը կգա Երեւան
    Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
    16:00 24/05/2013
  4. Ինչու Օբաման չի օգտագործում ցեղասպանություն բառը
    Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին չի օգտագործում հարցադրմանը՝ Ջոն Հեֆերնը պատասխանել է
    14:50 24/05/2013
  5. Դա պատիվ չի բերում անգամ Հայաստանի ԱԺ-ին
    Կարծում եմ, որ հասարակության ներկայացուցիչները Ճիշտ են վարվել, որ դուրս են եկել ԱԺ-ում կազմակերպված հերթական շոուից:
    12:00 24/05/2013
  6. Սամվել Կարապետյանը՝ Ազգային գրադարանից թալանված արժեքների մասին
    Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանից թալանված արժեքների խնդրին:
    11:23 24/05/2013
  7. ԱՄՆ-ում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, մարդիկ ու մեքենաներն ընկել են ջուրը
    ԱՄՆ-ում փլուզվել է գետի վրայով գցված քառագիծ ավտոմոբիլային կամուրջը:
    09:12 24/05/2013
  8. Հայաստանում գործողության մեջ դրված քարոզչական հնարքները կարող են ցեղասպանություն հրահրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ
    “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը
    17:16 23/05/2013
  9. Մուլտիկուլտուրիզմի վախճանը Եվրոպայում
    Եվրոպայում միանգամից 3 իրադարձություն է տեղի ունեցել, որոնք կարող են վերջ դնել մուլտիկուլտուրիզմի քաղաքականությանը:
    14:29 23/05/2013
  10. «Տեղական եւ միջազգային գումարներն ուղղվում են ընդդեմ քաղաքացիական հասարակության»
    Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
    13:28 23/05/2013