«Ոսկե ծիրանի» բարեկամները Կաննի փառատոնի մրցութային ծրագրում

    • Հասարակություն - Շաբաթ, 26 Մայիսի 2012, 17:35

Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուրը, ոմանք անգամ մեկից ավելի անգամներ:

Նախ պետք է նշենք մեր վաղեմի բարեկամ, իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005թ. «Ոսկե ծիրանում» շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետև` 2007թ., Քիարոսթամին Երևան ժամանեց վարպետության դասեր անցկացնելու «Ոսկե ծիրան»-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների հետ, ինչի արդյունքում ստեղծվեցին մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր հայ, վրացի և թուրք ուսանողների կողմից: 2011թ. Քիարոսթամին կրկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա «Սիրահարի պես» ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:

Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի «Խենթ երեխան»` (Enfant Terrible) Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է իր նոր «Աստվածային շարժիչներ» ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ` ինչպես միշտ` խելագարի ցնորք: 2007թ. «Ոսկե Ծիրան»-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե Ծիրան»-ի 2007թ. մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է իր «Դրախտ. սեր» ֆիլմով:

Կաննում է նաև Սերգեյ Լոզնիցան, ով «Ոսկե ծիրան»-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երևան ժամանեց 2006թ. որպես վավերագրող իր չափազանց հետաքրքիր «Շրջապատում» ֆիլմով: Երկրոդ անգամ` 2010թ., փառատոնում ներկայացրեց իր «Իմ երջանկություն» ֆիլմը և արժանացավ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի: Լոզնիցայի նոր «Մշուշում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում և համարվում է մրցանակի հավակնորդ:

Հույս ունենք, որ այս ռեժիսորները, ինչպես և նախորդ տարիների մեր հյուրերից շատերն իրենց նոր ֆիլմերով առաջիկայում կայցելեն Երևան` ներկայանալու նաև հայ հանդիսատեսին:

  1. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  2. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013
  3. Դորիանսը 18-րդն էր: Դանիան հաղթեց Եվրատեսիլը
    Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց Եվրատեսիլ-2013 երգի մրցույթը, որտեղ հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը:
    02:35 19/05/2013
  4. Orange Հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզում շուրջ 4,800 մարդու տրամադրվել են անվճար ակնաբուժական ծառայություններ
    Դուրս է գրվել 1,500 ակնոց: Լազերային բուժում և վիրահատություն ստացել են 300 հոգի, ում մոտ նախնական զննումների ժամանակ հայտնաբերվել են նման միջամտություն պահանջող խնդիրներ:
    12:15 18/05/2013
  5. Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել է միասեռ ամուսնությունները եւ հոմոսեքսուալ զույգերի կողմից երեխաների որդեգրման կարգն օրինականացնելու վերաբերյալ օրինագիծը:
    11:08 18/05/2013
  6. Ստամոքսի եւ իշխանության սերտաճումը
    Հայաստանի պետական կառավարման համակարգում տեղավորվածների համար ստամոքսը ռազմավարական օրգան է
    18:55 17/05/2013
  7. Գողացել են Կաննի կինոփառատոնի մասնակիցների զարդերը
    Անհայտ անձինք Ֆրանսիայի Կանն քաղաքում կողոպտել են մոտ 1 միլիոն դոլարի ոսկերչական զարդեր:
    17:03 17/05/2013
  8. Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա
    Աստղագետները Լուսնի մակերեսին վառ բռնկում են արձանագրել, որը կապված է երկնաքարի ուժեղ հարվածի հետ:
    16:09 17/05/2013
  9. Քահանաներն ու պահպանողականներն ընդդեմ գեյերի. Թբիլիսիում գեյ-շքերթը չեղյալ է արվել
    Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված գեյ-շքերթ պետք է տեղի ունենար, սակայն կազմակերպիչները որոշել են չեղյալ անել ակցիան:
    14:42 17/05/2013
  10. Ոչ այնքան արագ սնունդ. մեկ դրվագ Գազայի կյանքից
    Գազայի հատվածում արագ սննդի համաշխարհային ապրանքանիշերը ներկայացված չեն, սակայն դա չի խանգարում պաղեստինցիներին արագ սնունդ պատվիրել ոչ ավել, որ պակաս Եգիպտոսից:
    14:32 17/05/2013