Նյու Յորքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալվել է 33 տարի առաջ անհետ կորած 6-ամյա Իտան Պատցի առեւանգման մեջ կասկածվող մի անձ: Իտանը կորել էր 1979թ Մանհեթենում դպրոցի ճանապարհին, տեղեկացնում է BBC-ն:
Մեյփլ Շեյդ քաղաքի բնակիչ Պեդրո Էրնանդեսը խեղդել է Իտանին, մարմինը դրել պոլիէթիլենային պարկի մեջ, հայտարարել է Նյու Յորքի ոստիկանապետ Ռեյմոնդ Կելին: Էրնանդեսը նույն թաղամասում էր ապրում տղայի ընտանիքի հետ: Նա երեխային մտցրել է իր խանութ, հետո խեղդել: Երեխայի մարմինն այդպես էր չէր գտնվել:
Ամերիկյան մամուլը հայտնում է, որ ոստիկանությանը գործի վերաբերյալ տեղեկություններ է տվել Էրնանդեսի հարազատներից մեկը, ում Էրնանդեսը պատմել էր դեպքի մասին:
Իտանի ծնողները՝ Սթենլին եւ Ջուլին, նախկինի պես ապրում են նույն բնակարանում եւ տարիների ընթացքում հրաժարվել են փոխել հեռախոսահամարը՝ հուսալով, որ Իտանը ողջ է եւ մի օր կզանգահարի: Դատարանը 2001թ Իտան Պատցին մահացած է ճանաչել:
