Չեչնիայում 3 մարդ է հոսպիտալացվել iPhone-ի պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է Ինտերֆաքսը: Իրավապահ մարմինները հայտարարել են, որ Գրոզնիում կապի մի ինժեներ եւ մի ոստիկան գտել են iPhone-ը եւ տարել բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող խանութ:
Հեռախոսի զննման արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի արդյունքում երեքն էլ վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:
