Այսօր Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը սկսել է առաջարկների ընդունումը Ռուսաստանի մայրաքաղաքում Հայդ պարկի նման վայր ստեղծելու համար, որտեղ հնարավոր կլինի հրապարակային ակցիաներ անցկացնել առանց քաղաքային իշխանությունների թույլտվության: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոսկվայի կառավարությանը կից աշխատանքային խումբը 4 վայր է առաջարկում՝ Գորկու զբոսայգի, Սոկոլնիկի զբոսայգի, Լուժնիկի եւ Բոլոտնայա հրապարակ:
Տեղեկացնենք, որ Հայդ պարկը Լոնդոնի կենտրոնում գտնվող զբոսայգի է, որտեղ առանց իշխանությունների հետ համաձայնեցման անց են կացվում քաղաքական եւ քաղաքացիական զանազան ակցիաներ:
