ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

    • Հասարակություն - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 17:33

Փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության վերաբերյալ

ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է ս.թ. մայիսի 8-ին տեղի ունեցած Երևանի D.I.Y. ակումբի  պայթեցումը, ինչպես նաև ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները: 

Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ:  Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը:  Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է:  Ատելության դրսևորումները չպետք է երբևէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել ևս՝ գովաբանվեն:  Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ և վճռականորեն  դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն:

Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների և Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաև կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը:

Այսօր Վաշինգտոնում Պետքարտուղար Քլինթոնը կհրապարակի Մարդու իրավունքների 2011թ. տարեկան զեկույցները, որոնք հանդուրժողականության կոչ են անում բազմազանության բոլոր տեսակի դրսևորումների հանդեպ՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների և սկզբունքների վրա:  Հրապարակումը կարող եք առցանց դիտել www.state.gov կայքում ժ. 10:30 (Երևանի ժամանակով՝ 18:30):

  1. Բռնության մշակույթը Հայաստանում
    Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա:
    21:26 19/06/2013
  2. ՆԱՍԱ-ն 8 թեկնածու է ընտրել Մարս թռիչքի համար
    NASA-ն հրապարակել է 2020 թվականին դեպի Մարս թռիչքի առաջին թեկնածուների ցուցակը:
    15:15 19/06/2013
  3. Մարմնավաճառները խուսափում են դատարանից
    Այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։
    14:31 19/06/2013
  4. Այս ամռան նշանակալից փառատոնները
    Իսպանիայում ամռան ամենավառ իրադարձություններից է օդապարիկների ամենամյա փառատոնը
    14:27 19/06/2013
  5. Ֆիզիկոսները գտել են լիթիումային մարտկոցներ տպելու տեխնոլոգիան
    Ամերիկացի ֆիզիկոսները եւ ինժեներները կարողացել են լիթիումային մարտկոցնել տպելու տեխնոլոգիա մշակել:
    14:02 19/06/2013
  6. Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները
    Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
    13:47 19/06/2013
  7. 45-ամյա կինը պնդում է, որ Բելգիայի թագավորի դուստրն է. գործը հասել է դատարան
    45-ամյա դերասանուհի Դելֆին Բոելը հայտարարել է, որ ինքը Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդ ապօրինածին դուստրն է:
    13:22 19/06/2013
  8. Սպանդի վկաները
    Գեներալ Մանվելի ունեցած առաջին ելույթը շատերի մոտ առաջացրել էր զգացումներ, որոնք սահմանակից էին նույնիսկ հուզմունքին:
    12:43 19/06/2013
  9. ՄԱԿ. 2012թ աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը
    2012 թվականին աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը:
    11:26 19/06/2013
  10. Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան Տաշիրից
    Մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնվեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
    16:43 18/06/2013