Վարդան Գալստյան. 'Պայքարն ինձ տվեց Կանաչ Հայաստանը տեսնելու հնարավորություն: Ցավալին այն է, որ այն ժամանակ Հայրենիքը թշնամուց էինք պաշտպանում, իսկ հիմա` մեր իսկ հայրենակիցներից':
Վարդան Գալստյանն իրեն համարում է պայքարի մի մասնիկը, մարդ, ով պայքարին մոտեցավ իր իսկ տեսանկյունից: Իր մի երգով նոր շունչ տվեց 90 օրյա ամբողջ ընթացքին և զգաց այն, ինչ բնապահպան ակտիվիստները: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց: Հաղթանակի օրը չորս անգամից ավել հնչած երգը միավորեց մարդկանց, թափանցեց նրանց հոգու խորքը և դարձավ պայքարի հիմնը:
Համերգի ժամանակ Վարդանը մի միտք հնչեցրեց. 'Կհանդիպենք Թռչկանում, Թեղուտում, Քաջարանում, Ջերմուկում... Այնտեղ, որտեղ մաքրելու բան կա աղբից, իսկ հետո էլ կգնանք Բաղրամյան պողոտա...'
Ի՞նչ տվեց նա պայքարին, և ի՞նչ սովորեց` պայքարից, ինչպիսի՞ն է տեսնում երգիչը Հայաստանի ապագան՝ կարող եք դիտել տեսանյութում:
