Անգլիական Սենդվիչ քաղաքը նշում է բուտերբրոդի ստեղծման 250-ամյակը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սենդվիչի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 1762 թվականին: Այդ ժամանակ Ջոն Մոնեգյուն` Սենդվիչի 4-րդ կոմսը, խնդրել է իր համար հացով ուտեստ պատրաստել` մեջ դնելով միս, որպեսզի նա կարողանա ուտել և միևնույն ժամանակ չշեղվի խաղաթուղթ խաղալուց:
Լեգենդի համաձայն, խաղընկերները խնդրել են «նույնը, ինչ Սենդվիչը»,որից հետո բուդերբրոդի անունը այդպես էլ մնաց սենդվիչ:
Հանգստյան օրերի ընթացքում Սենդվիչ քաղաքում անցկացնելու են սենդվիչների պատրաստման մրցույթներ: Իսկ բնակիչները բեմադրություններ են ներկայացնելու այն մասին, թե ինչպես է կոմս Սենդվիչը պատվիրել հանրահայտ ուտեստը:
