Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Կանադայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ նաև գտնվում էր աշխատանքային այցով, հոսպիտալացվել է: Նա տարել է որովայնի պատի ճողվածքի վիրահատությունը: Այս մասին հայտնում է NEWSru.co.il-ը:
89-ամյա նախագահի անձնական բժիշկ Ռաֆի Վիլդանը ճողվածքը հայտնաբերել էր Կանադայում: Նա անցկացրել է մինչվիրահատական գործողություններ,և հայրենիք վերադառնալուն պես Պերեսը վիրահատվել է:
Բժիշկների խոսքով, վիրահատությունը հաջող է անցել, և կիրակի Պերեսին դուրս են գրելու:
Հիշեցնենք, որ 2009 թվականի սեպտեմբերի 12-ին Շիմոն Պերեսը, ելույթ ունենալով Թել Ավիվում կազմակերպված կոնֆերանսում, մի քանի վայրկյան կորցրել էր գիտակցությունը:
