Գաղտնազերծվել են Ստալինի որդու մահվան մասին փաստաթղթերը

    • Հասարակություն - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 18:42

Իոսիֆ Ստալինի ավագ որդին` Յակով Ջուղաշվիլին սպանվել է 1943 թվականին, քանի որ հրաժարվել է ենթարկվել Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի ժամապահին: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», այս մասին ասվում է գաղտնազերծված փաստաթղթերում:

«Գերմանացիների զինվորական գերի ավագ լեյտենանտ Յակոբ Իոսիֆի Ջուղաշվիլիի հարցաքննության արձանագրությունից հետևում է, որ նա 1941 թվականի հուլիսի 16-ին գերի է ընկել Լյասնոյ շրջանում ` լինելով 14-րդ զրահատանկային դիվիզիայի 14-րդ հաուբիցային գնդի մարտկոցի հրմանատար»,- լրագրողներին պատմել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական ակադեմիայի ռազմական պատմության ինստիտուտի գիտաշխատող Միխայիլ Զուևը:

Նրա խոսքով, փաստաթղթերում ասվում է, որ 1942 թվականի ապրիլից մինչև հունիս Ջուղաշվիլիին պահել են Հոմելսբուր քաղաքի մոտ գտնվող ճամբարում: Համաձայն ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ Իվան Սերովի 1946 թվականի սեպտեմբերի զեկուցագիր-երկտողի` հետաքննությունը ցույց է տվել, որ 1943 թվականի մարտին Ջուղաշվիլին «ընդունվել է» Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի հատուկ «Ա» ճամբարը:  Այստեղ նա իրեն պահել է շատ ազատ և փակ` իր ատելությունն արտահայտելով վարչակազմի նկատմամբ:

1943 թվականի վերջին Ջուղաշվիլին զբոսանքի էր դուրս եկել: Ժամապահը պահանջել է, որ նա հետ վարադառնա, սակայն դրա փոխարեն Ստալինի որդին մոտեցել է մետաղալար ցանկապատին: «Ժամապահի կշտամբանքից հետո Յակովը սկսել է հայհոյել, պատռել զինվորական բլուզը և բղավել է «Կրակի'ր»: Ժամապահը կրակել է նրա գլխին և սպանել Ջուղաշվիլիին»,-եզրափակել է Զուևը:

Մինչ  այժմ գոյություն ունի Յակոբ Ջուղաշվիլիի մահվան երկու տարբերակ: Տարբերակներից մեկի համաձայն, նա մահացել է գերության մեջ, իսկ ըստ երկրորդ տարբերակի` կռվի ժամանակ:

  1. Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան Տաշիրից
    Մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնվեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
    16:43 18/06/2013
  2. Ինչպե՞ս ստեղծել նախադեպեր դատարանում
    Թեղուտը՝ նախադեպ Ամուլսարի գործում
    16:15 18/06/2013
  3. Սեփական երեխաների համար սադիզմի դասընթաց է կազմակերպել՝ խոշտանգելով 4-ամյա զարմուհուն
    Իրկուտսկի մարզի բնակչուհի Լյուդմիլա Ռուստամովան ձերբակալվել է իր հսկողությանը հանձնած երեխային ծաղրուծանակի ու խոշտանգման ենթարկելու համար:
    14:58 18/06/2013
  4. Ճապոնիայում պաշտոնապես կքննարկեն կենդանիների օրգանիզմներում մարդկային օրգաններ աճեցնելու առաջարկը
    Գիտնականները մտադիր են մարդկային ցողունային բջիջներ ներարկել կենդանու սաղմի մեջ:
    12:23 18/06/2013
  5. Ամառային արևադարձ. հունիսի 21-ը՝ տարվա ամենաերկար օրը
    Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով
    11:45 18/06/2013
  6. Սյունիքին զինվորականներ և գործարար-մեծահարուստներ չէ, որ պետք են․ Սյունիքին պետք են նվիրյալնե
    «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին
    10:25 18/06/2013
  7. Ռումինացի կին զինծառայողներն ամենասեքսուալն են ճանաչվել աշխարհում
    Ռումինացի կին-զինծառայողները ճանաչվել են աշխարհի բանակների ամենասեքսուալ ներկայացուցիչներ:
    15:47 17/06/2013
  8. Շեւչուկն ու Թեղուտը
    Շեւչուկն ասել է «պահպանեք Թեղուտը»: Դրանով Շեւչուկն ավելին չի դարձել, քան կար, եւ ոչ էլ առանց դրա Շեւչուկը պակաս էր լինելու:
    15:30 17/06/2013
  9. Լոռիում մի ընտանիք 12-րդ երեխայի անունը դրել է Զոռով
    Անկախության տարիներին ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010-ին՝ շուրջ 44.825 երեխա, 2002-ին՝ 32.229, 2012-ին՝ 33.333:
    15:20 17/06/2013
  10. Կանադայի հայերը չեն ուզում, որ Բագրատ սրբազանը հեռանա
    Ի պաշտպանություն Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի
    15:13 17/06/2013