Տարոն Մարգարյանի շրջայցը

    • Հասարակություն - Չորեքշաբթի, 02 Մայիսի 2012, 19:00

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ: Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը Կենտրոնի բնակիչների հետ միասին գնահատել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ու ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված նոր բակերը: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար: Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը. «Մեր դիրքորոշումը հստակ է. Երևանը պետք է համաչափ զարգանա և, անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից, երևանցին պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Բարեկարգ, հարմարավետ, խնամված ու խաղահրապարակներով կահավորված բակերը ևս այդ նպատակի բաղադրիչն են: Այսօր արդեն լուրջ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ և կարող եմ վստահեցնել, որ մի քանի տարիների ընթացքում կբարեկարգենք բոլոր բակային տարածքները», նշել է Տարոն Մարգարյանը:

Քաջազնունու 9 հասցեի բարեկարկված բակում խաղացող բազմաթիվ ժպտադեմ փոքրիկների աշխուժությունն արդեն ապացուցում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:

Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:

Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները: Բարձրացվել է մասանավորապես բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու հարցը. «Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Կենտրոնում, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Այս տարի նախատեսել ենք 16 կմ ոռոգման նոր ցանց անցկացնել և հաշվի առնելով մեր բնակիչների խնդրանքը, վերանայել ենք ոռոգման ծրագիրն ու արդեն այս տարի որոշ բակային տարածքներ ընդգրկել ենք ծրագրում: Համոզված եղեք, որ այս մոտեցումը ևս շարունակական է լինելու և ոչ ուշ ապագայում մենք բակերում ևս կունենանք ոռոգման ցանց»,նշել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշական է, որ Երևանի նկատմամբ սրտացավ ու հոգատար լինելու քաղաքապետի հորդորին օրըստօրե ավելի ու ավելի շատ ընկերություններ են միանում: Այս համատեքստում Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացրել նաև Տերյան 62 ու Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի լիարժեք բարեկարգված բակերը: Տարոն Մարգարյանը կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ համատեղ ուժերով Երևանը բարեկարգելու և գեղեցկացնելու արդյունքում ոչ ուշ ապագայում կունենանք մեր երազած Երևանը: Ի նշան գնահատանքի, քաղաքապետը եղևնի է տնկել Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի բարեկարգված բակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  1. Ամառային հանգստի մի քանի տարբերակներ
    Մի քանի տարբերակներ, թե որտեղ անցկացնել ամառային հանգիստը
    19:30 22/05/2013
  2. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատում են, որ Ռուսաստանը Ադրբեջանից չի ստացել և ոչ մի միավոր
    «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի կազմակերպիչները մտադիր չեն լրացուցիչ կարգով ստուգել շվեդական Մալնե քաղաքում 2013թ.-ին անցկացված եզրափակչի տվյալները և վերանայել քվեարկության արդյունքները:
    12:35 22/05/2013
  3. Հրանուշ Հակոբյանի խորհրդավոր հետազոտությունը
    Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Եվրատեսիլի այսպես ասած «մութ» կողմերի մասին
    12:01 22/05/2013
  4. Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը
    Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:
    11:30 22/05/2013
  5. Հունիսին խոշոր ցնցում է սպասվում Հայաստանում
    «Էվոլյուցիայի» հետեւանքներն այսօր ամենուր են՝ «էլիտայի» տեսքով՝ խորհրդարանում, կառավարությունում, հեռուստաեթերին
    11:28 22/05/2013
  6. «Սատանայի փաստաբանը»
    Խորհրդարանում ցանկացած հարցի քննարկում վեր է ածվում իսկական լեզվակռվի: Առավել եւս, երբ քննարկվում է կառավարության ծրագիրը:
    09:47 22/05/2013
  7. Ռուսաստանի հայերի միությունը եւ Սփյուռքի նախարարությունը հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցույթ
    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
    19:41 21/05/2013
  8. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013
  9. Սառնարանում սպանված երկու երեխաների մայրը ծննդաբերել է տարբեր տարիների
    Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու նորածիններին սառնարանում սպանած 30-ամյա Իրինա Տիմոշենկոն իր տղաներին ծննդաբերել է ոչ թե միևնույն օրը, այլ տարբեր տարիների:
    19:06 21/05/2013
  10. Հրանուշ Հակոբյանը գաղտնիքներ բացեց Եվրատեսիլից
    «Հենց ժյուրին եկավ, ժյուրին սկսեց խաղեր այդ ընթացքում, և ժյուրին կարողացավ մեր ձայների վրա ազդել: Դուք կարող եք փոքրիկ հետազոտություն անել, մենք դա արել ենք»,- նկատեց նախարարը:
    18:16 21/05/2013