Համառոտ դասընթաց ՀՀ ղեկավարների,ԿԳ նախարարության, ԳԱԱ, Գիտպետկոմի, ԲՈՀ-ի նախագահների և բոլոր գիտական հիմնարկների ղեկավարների անգրագիտության վերացման համար

    • Հասարակություն - Հինգշաբթի, 26 Ապրիլի 2012, 17:05

(Ի լրումն իմ Lragir.am-ում 21.04.12-ին տպագրված “ՀՀ ԳԱԱ համակարգում տեղի ունեցող բոլոր կեղծիքների կազմակերպիչն ու հովանավորը…” հոդվածի)

Հանրահայտ է, որ մեծ հայտնագործությունները կատարվում են` հակառակ երկրների ղեկավարների կամքի: Պատճառը մեկն է. հասարակության և գիտության մեջ գործում են միևնույն օրենքները, որոնց խախտելը ձեռնտու չէ ոչ իշխող վերնախավին, ոչ գիտության կամ կրթության ղեկավարներին: Դրա համար էլ պետությունները այդպիսի “օրինազանցություններին” հակազդում են: Վառ օրինակը Պտղոմեոսի ուսմունքն է: Միջնադարում, հենց որ վտանգ ծագեց նրա դրույթներին, դրանք կանխվեցին ինկվիզիցիայի խարույկներով: Բայց անգամ դա չօգնեց, քանի որ իսկական գիտնականը գիտական ճշմարտությունն ավելի թանկ է գնահատում, քան սեփական կյանքը: Ակնառու օրինակը խարույկի վրա այրված Ջ. Բրունոն է:

Գիտական առաջընթացին խոչընդոտ են հարուցում նաև կեղծ գիտնականները` իրենց բանսարկություններով և կեղծ տեսություններով: Քիմիայի պատմության մեջ դա տեղի է ունեցել երկու անգամ: Երկուսում էլ նրան վարակել են ֆլոգիստոնի “տեսությամբ”: Առաջինը միջին դարերում էր, երկրորդը` այն բանից հետո, երբ թվում էր, թե ժամանակակից տեսությանը հայտնի է դարձել ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին ամեն բան: “Վարակի” իմաստը քիմիական մասնիկին վերացական հատկություններ վերագրելն է: Միջնադարում դա ֆլոգիստոնն էր իր բացասական քաշով, իսկ 20-րդ դարում` երկու տեսակի չեզոքությունը. մեկը վեց “ազնիվ” գազերի համար, մյուսը` բոլոր “ոչ ազնիվների”, անկախ նրանից` նրանք անարատ են, թե գտնվում են մոլեկուլներում:

Քիմիկոսների կարծիքը չի փոխվել նույնիսկ երկու Նոբելյան մրցանակներ ստանալուց հետո (Լ. Պոլինգը` 1954 թ. և Մալլիկենը 1966 թ), ովքեր ցույց էին տվել, որ բոլոր ատոմները (բացի իներտ գազերից) դրական լիցքավորված մասնիկներ են: “Առաջատար” երկրների մեր գործընկերները ավելի խայտառակվեցին նրանով, որ իրենց սխաները վերացնելու փոխարեն, սկսել են դրական լիցքավորված մասնիկներին վերագրել բացասականի, իսկ բացասականին` դրականի – հատկություններ և այդպիսի ծաղրանկարային «տեսությունը» համարել 20-21 դարերի քիմիական գիտության առաջընթացի գագաթնակետ:

Հակառակ “առաջատար” երկրների մեծերի կարծիքների, Լ. Պոլինգի փաստարկները մեզ համոզել են, որ էլեկտրաբացասականությունն իրոք մի ատոմի միջուկի դրական լիցքի խնամակցական ուժի հակում է մի այլ ատոմի էլեկտրոնների հանդեպ: Շնորհիվ այդ հավատի, մենք կարողացել ենք բացահայտել Լ. Պոլինգի գյուտի մի նոր ապացույց: Գտածոյի էությունը, նախ դրական լիցքի այն մասի քանակապես բնութագրելն է, որը որսվում է “օտար” ատոմների էլեկտրոններով: Երկրորդը կարողացել ենք (քիմիայի պատմության մեջ առաջին անգամ) նկարագրել ցանկացած փոխազդեցություն լիցքի միավորներով, այն էլ կառուցված ատոմների էլեկտրաբացասականությունների բնական հատկությունների հիման վրա և`ալգորիթմի տեսքով:

Ինչ վերաբերվում է հայտնի տեսության ճշգրտմանը, այն վաղուց է ծագել: Դա այն փաստն է, որ չնայած քիմիական ռեկցիան լիցքակիր մասնիկների փոխազդեցություն է, այն նկարագրվել և մինչև օրս նկարագրվում է էներգիայի և արագության միավորներով, որը նույնն է, թե մարդու քաշը գնահատեին մետրերով, բոյը`կիլոգրամներով: “Շնորհիվ” այդպիսի ամենաթողության, քիմիայի “ժամանակակից տեսությունն” ավելի հաճախ կատարում է ապակողմնորոշիչ դեր, քան ծառայում որպես ուղեցույց` տեսության և սինթեզի խնդիրներ լուծելու: Իրավիճակն առավել վատթարացել է այն բանից հետո, երբ մենք կարողացել ենք ապացուցել, որ դասական քիմիայի երկու սկզբունքները (կինետիկայով և էներգիայով կառավարվելը) չունեն նաև փորձնական ապացույցներ:

Ճշգրիտ գիտության բնագավառում (քիմիայում) այդպիսի համարձակ մարտարավեր կարող էր իրեն թույլ տալ, ակնհայտ է, միայն դիլետանտը: Դա կարող էր անել նաև պրոֆեսիոնալը, եթե միայն իր իրավացի լինելն ապացուցեր փորձով: Մեր ապացույցները հարյուրներ ու հազարներ են: Դրա համար մենք համոզված ենք, որ մեր գտածը քիմիական գիտության համար իր գիտա-գործնական արժանիքներով համադրելի է միմիայն Ն. Կոպեռնիկոսի գյուտի հետ` տիեզերագիտության մեջ: Ահա թե ինչու, այն երկրները, որոնք առաջինը կնկատեն այս մոտակա հեղափոխությունը քիմիայի և նրա հարակից բնագավառներում (նյութաբանության, կենսաբանության, նանոտեխնոլոգիայի, շրջակա միջավայրի, կատալիզատրների որոնման և նրանց հատկությունների գնահատման և այլն,) կդառնան առաջնեկներ այդ գիտելիքների կիրառման խնդիրներում, և նրանցից գերշահույթներ ստացողներ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ այդ տեսության միջոցով հնարավոր է բացահայտել և լուծել քիմիայի և կենսաբանության (կենսաակտիվ մոլեկուլների որոնումներում) այնպիսի խնդիրներ, որոնք չեն կարող ոչ բացահայտվել, ոչ` լուծվել և ոչ մի Նոբելյան մրցանակի արժանացած գյուտով:

Չնայած դրան և ինչպես երևում է քննարկվող հոդվածում (տես հոդվածի վերնագիրը), ճիշտ նույնպիսի “միջնադարյան” սխալներ են գործում Հայաստանի ղեկավարներն ու գիտակրթական համակարգի գիտնականները: Նրանց թվում է, որ եթե իրենց անհանգստացնող գաղափարը կեղծ վկայություններով, ասենք Մոսկվացի (լոնդոնցի, փարիզցի և այլն) “ականավոր” գիտնականների կարծիքներ վկայակոչելով պնդեն, գյուտի հեղինակը վայրկյանապես կդադարի այդ “թյուրիմացությամբ” զբաղվել: Ոչ, պարոնայք: Այն, ինչ դուք եք անում քիմիական գիտության դեմ, ավելի մեծ հանցագործությում է, քան հայերի կոտորածն ու հրեաների հոլոքոստը:

Որպեսզի համոզվեք, որ իմ այս ոչնչացնող մեղադրանքն իսկապես իրատես է, ստուգեք մեր փորձերի տվյալները: Այդպես դուք կհամոզվեք, որ ճշմարիտը հատկապես մենք ենք և ոչ թե նրանք, ովքեր ոչ միայն քիմիայի տարրական գտելիքներ չունեն, այլ նաև չեն կարող ունենալ երբևէ: Պարոնայք, դուք չգիտեք նաև, որ փայլուն մտքերը ծագում են միայն նրանց գլուխներում, ովքեր վերընթերցելով հասկանում են երևույթի էությունը (ինչպես Մ. Լոմոնոսովը կասեր), բայց` ոչ դիլետանտների գլուխներում:

Ալեքսանդր Գևորգյան, ք. գ. դոկտոր, պրոֆեսոր, Ա. Մնջոյանի անվան Օրգանական և դեղագործական Քիմիայի Կենտրոնի “Քիմիական ռեկցիաների մեխանիզմների” լաբորատորիայի վարիչ

  1. Ովքեր եւ ինչ են բաց թողել օլիգարխի համար
    Այստեղ երեւի թե ժամանակն է արձանագրել երկու կարեւոր հանգամանք.
    16:03 20/05/2013
  2. Տարոն Մարգարյանի գոնդոլները
    Մայիսի 19-ին տեղացած հորդառատ անձրեւը Երեւանում ջրհեղեղ էր առաջացրել:
    16:00 20/05/2013
  3. Կրճատվել է երեխաների օտարերկրյա որդեգրման համար ներքին փաստաթղթաշրջանառությունը
    Հայաստանի երեխաների արտասահմանյան որդեգրումն այսուհետ կկատարվի ընդունված և արդեն ուժի մեջ մտած որդեգրման կարգի կիրառմամբ:
    15:30 20/05/2013
  4. Լֆիկ Սամոն հասկացե՞լ էր. Նախարարի զարմանքը
    Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այսօրվա կառավարությունը ցավոք դատապարտված է նախորդ իշխանությունների սխալների համար քննադատվելուն:
    14:38 20/05/2013
  5. Անջելինա Ջոլին կմարմնավորի իր մորը
    Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով վերջերս կրծքի քաղցկեղը կանխելուն ուղղված վիրահատության է ենթարկվել:
    13:28 20/05/2013
  6. Թուրքիայում վայր է ընկել ուղևորներով լեցուն զբոսաշրջային օդապարիկ, կա զոհ
    Թուրքիայի կենտրոնական հատվածներից մեկում զբոսաշրջային օդապարիկի ընկնելու հետևանքով 1 մարդ զոհվել և 24-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
    11:55 20/05/2013
  7. Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան
    Նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան
    11:38 20/05/2013
  8. Նոր միջոցառում Յունիբանկի ֆեյսբուքյան էջում` նվիրված Գարեգին Նժդեհին
    Յունիբանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է նոր տոնական միջոցառում` նվիրված մայիսի 28-ին` Հայաստանի առաջին հանրապետության կազմավորմանը:
    11:22 20/05/2013
  9. Սիմփսոնները
    Չէ հա... Էդ մի քանի հոգին Լենինի եքա հրապարակի… Հանրապետության հրապարակի մթնոլորտն ինչ պետք ա փոխեն:
    13:58 19/05/2013
  10. Հրանուշ Հակոբյանը տապալվեց
    Եվրատեսիլ 2013-ը Հայաստանի համար կարելի է ասել անակնկալ արդյունքով ավարտվեց:
    10:38 19/05/2013