Միջուկային ֆիզիկան ու Փիրուզ տատը

    • Հասարակություն - Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012, 15:33

Վերջերս կառավարությունն իր սուրբ պարտքն է համարում որտեղ հարկ է և հարկ չէ ասել, որ գիտությունը և հատկապես ֆիզիկան պետք է զարգացնել: Առանձնահատուկ սեր բարձրաստիճան չինովնիկները և նույնիսկ հարգարժան վարչապետ Տիգրան Սարգսյանը դրսեւորում են միջուկային ֆիզիկայի նկատմամբ: Իսկ Ներսես Երիցյանը, թվում է, ուղղակի կյանք չունի առանց միջուկային ֆիզիկայի և նույնիսկ որոշել է սկիզբ դնել միջուկային ֆիզիկայի ուսումնասիրություններին Երևանի ֆիզիկայի Ինստիտուտում (վայ, ներողություն, ուզում էի ասել Ալիխանյանի անվան Ազգային Լաբորատորիայում):

Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտը տարիներ շարունակ հետազոտություններ է անցկացրել ֆիզիկայի տարբեր բնագավառներում, սակայն միջուկային ֆիզիկայով այդ ինստիտուտում վերջին տարիներին գրեթե ոչ ոք չի զբաղվել: Ինչպես նաև դրանով արդեն չեն զբաղվում ֆունդամենտալ ֆիզիկայով զբաղվող աշխարհի ոչ մի առաջատար գիտական հիմնարկում:

Ամեն անգամ “միջուկային ֆիզիկա” բառակապակցությունը տարբեր ատյանների տարբեր չինովնիկներից լսելիս, մենք ընկնում էինք մտորումների մեջ: Ախր, ինչու հենց “միջուկային ֆիզիկա”: Ինչու չեն հիշատակում և չեն ուզում զարգացնեն ֆիզիկայի ուրիշ, ավելի ժամանակակից, ավելի հետաքրքիր, ավելի պետքական բնագավառները: Առավել ևս, որ նրանք Հայաստանում գտնվում են բարձր մակարդակի վրա: Ինչու է մեր ղեկավարների սիրտը կպել հենց միջուկային ֆիզիկային:

Մտորում-մտորում էինք, բայց դրա բացատրությունը չէինք գտնում:

Եվ հանկարծ մի պայծառ օր բացատրությունն ինքը եկավ: Նա եկավ մեր բարեկամ Փիրուզ տատի տեսքով: Փիրուզ տատին, ինչպես հարկն է, կոֆե խմելու ժամանակ քննարկում էր երկրի ղեկավարության գործունեությունը: Խոսքը խոսքի հետևից, գործը հասավ գիտությանը: “Տեսնում ես, միջուկային ֆիզիկան պիտի զարգացնեն,- ասաց հեղինակավոր տատին,- իսկ միջուկային ֆիզիկան շատ կարևոր գիտության է”: Մենք փորձեցինք պարզել, թե այդ ինչով է միջուկային ֆիզիկան ավելի կարևոր, օրինակ ոչ գծային օպտիկայից կամ տարրական մասնիկների ֆիզիկայից:

“Ոնց թե,- վիրավորվեց Փիրուզ տատին,- ուրեմն ես չգիտե՞մ: Տո, սաղ կյանքս տելեվիզրով մենակ միջուկային ֆիզիկայից էին խոսում: Իսկ էդ քո ասած “առանց գծերի մասնիկները” ոչ լսել ենք, ոչ էլ… Էլ ինչ կարևոր գիտություն, որ ես սկի էդ բառերը չգիտեմ: Չէ, միջուկային ֆիզիկան ես գիտեմ, էտի սաղից կարևոր գիտությունն ա”:

Կեցցես, Փիրուզ տատի: Ահա քեզ բացատրություն: Մեր չինովնիկները, բացի “միջուկային ֆիզիկա” բառակապակցությունից, ոչ մի ուրիշ ֆիզիկայի հետ կապված տերմին ուղղակի չգիտեն:

Ուստի Հայաստանի առաջատար ինստիտուտները պիտի սկսեն զարգացնել հենց միջուկային ֆիզիկան: Ինչ անենք, որ միջուկային ֆիզիկան, որպես գիտություն, մի 50 տարի առաջ արդեն զարգացրել-պրծել են: Ինչ անենք, որ աշխարհում միջուկային ֆիզիկայով զբաղվում են միայն այն ինստիտուտները, որոնք տարբեր պատճառներով դեռ չեն հասցրել փոխարինել իրենց հետազոտությունների հին ուղղությունը ավելի ժամանակակից ուղղություններով: Այդ ամենը հեչ կարևոր չէ: Կարևորն այն է, որ մեր բարձրաստիճան չինովնիկները կկարողանան վարժ արտասանել մեր գիտության նվաճումները:

  1. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  2. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  3. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013
  4. Արքայազն Չարլզը կգա Երեւան
    Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
    16:00 24/05/2013
  5. Ինչու Օբաման չի օգտագործում ցեղասպանություն բառը
    Ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառն ապրիլի 24-ին չի օգտագործում հարցադրմանը՝ Ջոն Հեֆերնը պատասխանել է
    14:50 24/05/2013
  6. Դա պատիվ չի բերում անգամ Հայաստանի ԱԺ-ին
    Կարծում եմ, որ հասարակության ներկայացուցիչները Ճիշտ են վարվել, որ դուրս են եկել ԱԺ-ում կազմակերպված հերթական շոուից:
    12:00 24/05/2013
  7. Սամվել Կարապետյանը՝ Ազգային գրադարանից թալանված արժեքների մասին
    Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային գրադարանից թալանված արժեքների խնդրին:
    11:23 24/05/2013
  8. ԱՄՆ-ում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, մարդիկ ու մեքենաներն ընկել են ջուրը
    ԱՄՆ-ում փլուզվել է գետի վրայով գցված քառագիծ ավտոմոբիլային կամուրջը:
    09:12 24/05/2013
  9. Հայաստանում գործողության մեջ դրված քարոզչական հնարքները կարող են ցեղասպանություն հրահրել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ
    “Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը
    17:16 23/05/2013
  10. Մուլտիկուլտուրիզմի վախճանը Եվրոպայում
    Եվրոպայում միանգամից 3 իրադարձություն է տեղի ունեցել, որոնք կարող են վերջ դնել մուլտիկուլտուրիզմի քաղաքականությանը:
    14:29 23/05/2013