Ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) մրցույթ է հայտարարել գիտության էնտուզիաստների եւ սիրողական ծրագրավորողների համար, գրում է BBC-ն: Աշխարհի լավագույն ծրագրավորողները մրցելու են NASA-ի տեղեկատվական բազաների ու ռեսուրսների օգտագործման միջոցով ծրագրեր գրելու գործում:
Խնդիրներից մեկը տիեզերքում հաց թխելու տեխնոլոգիայի մշակումն է: NASA-ի մասնագետները ենթադրում են, որ հացի թխումը կօգնի տիեզերագնացներին հիշել տան մասին, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա նրանց հոգեբանական վիճակի վրա:
Մրցույթը սկսվելու է այսօր եւ շարունակվելու է 2 օր: Ավելի քան հազար մարդ արդեն մասնակցության հայտ է ներկայացրել: Հաղթած տեխնոլոգիաները հետագայում օգտագործվելու են NASA-ի տարբեր ծրագրերում:
