Օրինախախտ երիտասարդները

    • Հասարակություն - Հինգշաբթի, 19 Ապրիլի 2012, 17:53

Հանրապետականի հույսն ու հավատը համարվող երիտասարդ գործիչները, ինչպիսիք են օրինակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարար Արմեն Աշոտյանը և այլոք, պարզվեց, որ ոչ այլ ինչ են, քան համակարգի գործիքը ապօրինություններին նոր փաթեթավորում տալու համար: Նրանք ոչ միայն կապ չունեն սեփական սերնդի հետ, այլև կորցրել են ինքնուրույն մտածելու, ՀՀ օրենքներին ենթարկվելու և քաղաքացիների հետ շփվելու ընդունակությունը:

Մեկը խորամանկաբար Մաշտոցի հանրային պուրակն է ոչնչացնում` ենթարկվելով մի քանի սեփականատերերի կամքին և մերժելով օրենքը: Առաջին իսկ հանդիպմանը Տարոն Մարգարյանն ասել էր. «Ինձ հետ օրենքով չխոսեք»: Թե որքան հետևողական է նա այդ հարցում, կարելի է պատկերացնել ըստ այն փաստի, որ երեկ էլ տրակտոր է մտել այգի և փորձել քանդել առկա շատրվանները` մինչ օրս չունենալով հաստատված նախագիծ: Այդպես էլ նա իր մեջ ուժ չգտավ գնալու Մաշտոցի պուրակ:

Մյուսն էլ` Աշոտյանը կամայական որոշումով հեռացնում է Բրյուսովի համալսարանի ռեկտորին: Հարցերին սրամտորեն պատասխան տալու ընդունակ նախարարը տվյալ դեպքում պարզապես հին կադրերի պես ցանկանում է խեղդել բուհի ինքնավարության վերջին կտորները և սա էլ ստրկամտության օջախի վերածել: Սակայն ինքնորոշման կայծն արդեն բռնկվել է:

Այսքանը «ՀՀԿ ոսկե երիտասարդության» մասին, որը թերևս դեռ չհասցրած թևերը բացել, արդեն թոռոմել է: Այն մարմնավորում է սեփական կարծիք չունեցող, ինքնուրույնությունից զուրկ և ամեն գնով խորամանկելու պատրաստ մարդու տեսակը: Դրան հակառակ, ինքնուրույն մտածող և ինքնավարության ձգտող ուսանողներն արդեն կարողացել են ճիշտ ձևակերպել սեփական դիրքորոշումը: Կասկածից վեր է, որ նրանք են Հայաստանի ապագան:

  1. Մայիսի 26-ին տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում
    Մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ:
    00:48 26/05/2013
  2. Սևան Նշանյանը միայնակ չէ
    Սևան Նաշանյանը մեղադրվելով Իսլամական առասպելաբանությունը մահմեդականների նման չմեկնաբանելու մեջ դատապարտվել է 13,5 ամիս ազատազրկման:
    00:44 26/05/2013
  3. Անգլիայում վագրը հոշոտել է գազանանոցի աշխատակցուհուն
    Կամբրիա կոմսությունում գտնվող գազանանոցում սումատրական վագրը հարձակվել է գազանանոցի 24-ամյա աշխատակցուհի Սարա Մաքլեյի վրա:
    18:58 25/05/2013
  4. 17 երեխաներ այրվել են ավտոբուսում
    Դպրոցական ավտոբուսի գազի բալոնի պայթյունի հետևանքով Պակիստանի արևելքում գտնվող Հուջրաթ քաղաքում զոհվել է 17 երեխա և վիրավորվել՝ 7 մարդ, հաղորդում է «France-Presse»-ը
    12:57 25/05/2013
  5. Dorians-ը շնորհակալություն կհայտնի երկրպագուներին` Կասկադում բացօթյա համերգով
    Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
    12:05 25/05/2013
  6. Երևանցի գիտնականը դարձել է Աստանայի «Նոբելյան մրցանակակիր»
    Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը ստացել է Աստանայի նոբելյան մրցանակակիրների ակումբի գլխավոր մրցանակը՝ 1 մլն ռուբլու դրամաշնորհ:
    12:02 25/05/2013
  7. Օկալոհմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է 2 մլրդ դոլար
    Ամերիկյան Օկլահոմա նահանգին տորնադոյի հասցրած վնասը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար:
    11:16 25/05/2013
  8. «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը սահմանել է Ալբերտ Սուքիասյանի անվան կրթաթոշակ ՀՊՃՀ ուսանողների համար
    Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Արա Ավետիսյանի գլխավորությամբ հյուրընկալեց գործարար, քաղաքական գործիչ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։
    18:03 24/05/2013
  9. Ստոկհոլմում հրդեհել են դպրոցներ, ավտոմեքենաներ և ոստիկանական տեղամաս
    Արդեն 5-րդ գիշերն է, որ Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններն անցկացնում են անհանգստության մեջ:
    17:16 24/05/2013
  10. ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանվեց վաստակավոր ճարտարապետի անունով
    ԵՃՇՊՀ-ի գիտական խորհրդի նիստի որոշմամբ` քաղաքաշինության ամբիոնը մայիսի 24-ին անվանվեց վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով:
    17:14 24/05/2013