Գնահատականներ Ծառուկյանի զենքին

    • Հասարակություն - Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012, 19:16

Գագիկ Ծառուկյանի գոտկատեղի զենքը բավական հետաքրքրական մեկնաբանությունների տեղիք տվեց նրա հարազատ կուսակցության անդամների շրջանում: Օրինակ, Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի աչքին զենքը հեռախոս էր երեւացել, իսկ ահա ԲՀԿ նոր անդամ Վարդան Օսկանյանին զենքը զենք էր թվացել: Ըստ Գագիկ Ծառուկյանի, ճիշտ պատասխանը հեռախոսն է:

Հետաքրքիր կլինի տեղեկանալ իհարկե ոչ ԲՀԿ-ականների՝ քարոզարշավի մասնակից այլ ուժերի արձագանքները Ծառուկյանի գոտու տակ տեղակայված զենքի մասին:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ առարկայի ինչ լինելը կախված է նրա գործառույթից, իսկ գործառույթը հարաբերական հասկացություն է: “Ծառուկյանի գոտու տակ ինչ որ բան տեսա, բայց ես չեմ ցանկանում ինչ որ բան տեսնել դրա տակ եւ հեռուն գնացող գործառույթների մասին դատողություն անելու գործառույթ վերցնեմ ինձ վրա”, ասել է Գալուստ Սահակյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ Դաշնակցությունն ուրիշի զենքերի վրա աչք չունի եւ ոչ ոք չի կարող Դաշնակցությանը զենքով զարմացնել: “Մենք այնքան զենք ունենք, ինքներս կարող ենք զարմացնել ցանկացածին: Մեզ համար պարզապես զարմանալի է, որ զենքի նման ազնվագույն երեւույթը, որ կարող է ազնիվ մետաղի արժեք ունենալ, ոչ թե շրջանառության մեջ է դրվում, այլ քնեցվում է գոտկի տակ: Զենքը փող չէ, բայց քնելով փող չի էլ դառնա: Դաշնակցությունը ափսոսում է, որ մեզանում կան զենքի փոխարժեքը չգիտակցող մարդիկ”, ասում է Հրանտ Մարգարյանը:

“Ով չի հավատում, որ Ծառուկյանի գոտու տակ զենք էր, այլ հավատում է, որ հեռախոս էր, նա մայիսի 6-ից հետո կլսի զենքի, ոչ թե հեռախոսի ձայն: Ով հավատում է, որ Ծառուկյանի գոտու տակ զենք էր, եւ ոչ թե հեռախոս, նա մայիսի 6-ից հետո ոչ մի ձայն չի լսի, որովհետեւ մայիսի 6-ից հետո լսվելու է միայն մեր ձայնը, եւ խուլերը լսելու են, բայց չեն տեսնելու, կույրերը տեսնելու են, բայց չեն լսելու, իսկ կաղերը ոչ տեսնելու են, եւ ոչ լսելու, այլ քայլելու են մեզ հետ՝ սիրով եւ շոշափելով”, հայտարարել է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հայ ազգային կոնգրեսի միակ թիրախը ՀՀԿ-ն է, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը իր հայտարարությամբ: “Մենք ասել ենք, եւ կրկնում ենք, որ մեր ուշադրությունը բեւեռված է միայն ու միայն ՀՀԿ-ի եւ նրա ներքին օրգանների, օրինակ կույրաղիքի, փայծախի, ենթաստամոքսային գեղձի, լեղածորանի եւ 12 մատնյա աղիքի վրա: Այլ բան, եթե Գագիկ Ծառուկյանը զենքը ոչ թե գոտկի տակ դներ, այլ դներ գրպանը: Հայ ազգային կոնգրեսն անշուշտ դա կնկատեր եւ հանդես կգար հստակ գնահատականով, որովհետեւ մենք աչալրջորեն հետեւում եւ գնահատում ենք միայն Ծառուկյանի գրպանի պարունակությունը”, ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

  1. Բռնության մշակույթը Հայաստանում
    Վերջին մեկ տարվա ընթացքում «հաշիվներ լուծելու» ցուցադրական և բացահայտ սպանությունների մեծ թիվ կա:
    21:26 19/06/2013
  2. ՆԱՍԱ-ն 8 թեկնածու է ընտրել Մարս թռիչքի համար
    NASA-ն հրապարակել է 2020 թվականին դեպի Մարս թռիչքի առաջին թեկնածուների ցուցակը:
    15:15 19/06/2013
  3. Մարմնավաճառները խուսափում են դատարանից
    Այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։
    14:31 19/06/2013
  4. Այս ամռան նշանակալից փառատոնները
    Իսպանիայում ամռան ամենավառ իրադարձություններից է օդապարիկների ամենամյա փառատոնը
    14:27 19/06/2013
  5. Ֆիզիկոսները գտել են լիթիումային մարտկոցներ տպելու տեխնոլոգիան
    Ամերիկացի ֆիզիկոսները եւ ինժեներները կարողացել են լիթիումային մարտկոցնել տպելու տեխնոլոգիա մշակել:
    14:02 19/06/2013
  6. Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները
    Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել “Հեռահաղորդակցության մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը:
    13:47 19/06/2013
  7. 45-ամյա կինը պնդում է, որ Բելգիայի թագավորի դուստրն է. գործը հասել է դատարան
    45-ամյա դերասանուհի Դելֆին Բոելը հայտարարել է, որ ինքը Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդ ապօրինածին դուստրն է:
    13:22 19/06/2013
  8. Սպանդի վկաները
    Գեներալ Մանվելի ունեցած առաջին ելույթը շատերի մոտ առաջացրել էր զգացումներ, որոնք սահմանակից էին նույնիսկ հուզմունքին:
    12:43 19/06/2013
  9. ՄԱԿ. 2012թ աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը
    2012 թվականին աշխարհում փախստականների թիվը գերազանցել է 7.6 միլիոնը:
    11:26 19/06/2013
  10. Մանկատների շրջանավարտները դրամական աջակցություն ստացան Տաշիրից
    Մանկատների 2012-13 ուստարվա 35 շրջանավարտներին հանձնվեցին նրանց բանկային քարտերը` յուրաքանչյուրին 300 հազարական դրամ գումարով:
    16:43 18/06/2013