Հայտնաբերվել է Հարավային Ամերիկայի ամենահին ժայռապատկերը

  • Հասարակություն - 23 Փետրվարի 2012, 14:59

Բրազիլացի եւ ամերիկացի հնագետները բրազիլական քարանձավերից մեկում հայտնաբերել են մոտ 10 հազար տարվա հնության ժայռապատկեր: Այն Հարավային Ամերիկայում հայտնաբերված նման պատկերներից ամենահինն է, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով PLoS One ամսագրին:

Համարվում է, որ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների հնդկացիների նախնիները Չուկոտկայից Ալյասկա եւ Ամերիկա մայրցամաք են տեղափոխվել 15-16 հազար տարի առաջ: Այդ ընթացքում նրանք ոչնչացրել են տեղի կենդանական աշխարհը եւ տարածվել են ողջ մայրցամաքում: Նրանք քիչ հետքեր են թողել թաղված իրերի կամ նկարների տեսքով: 

Պեղումների ժամանակ հնագետները ոսկորների հետքեր, սննդի մնացորդներ եւ աշխատանքային գործիքների մասեր են հայտնաբերել, որոնք օգտագործել են Լապա դու Սանտու շրջանում ապրած մարդիկ: Օրգանական հետքերում ածխածնի հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին անգամ մարդիկ հաստավել են այդ վայրում 10 հազար տարի առաջ:

Պեղումների վերջում նրանք հայտնաբերել են վերոնշյալ պատկերը: 30 սմ երկարությամբ եւ 20 սանտիմետր լայնությամբ հատվածում նկարողը մարդ է պատկերել՝ քարանձավի պատին մանր անցքեր անելու միջոցով: Պատկերում մարդն ունի 2 ձեռք՝յուրաքանչյուրի վրա 3 մատ, մեծ ոտքեր եւ գլուխ:

Ամենաընթերցվածը