Ֆրանսիայում չեղյալ են հայտարարել «մադմուազել» դիմելաձեւը

  • Հասարակություն - Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2012, 15:29

Ֆրանսիայում պաշտոնական փաստաթղթերում արգելել են «խտրական» «մադմուազել», «օրիորդական ազգանուն», «ամուսնական ազգանուն» արտահայտությունները: Այժմ ֆրանսիացիները կանանց պետք է դիմեն միայն «մադամ» ձեւով:

Ֆրանսիայի վարչապետի քարտուղար Ֆրանսուա Ֆիյոնը նշել է, որ «մադամը» կդառնա «մսյո»-ի (պարոն) համարժեքը եւ նմանապես հնարավորություն չի տա եզրակացություն անել մարդու ամուսնական կարգավիճակի մասին: Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը:

«Օրիորդական ազգանուն» արտահայտության փոխարեն Ֆրանսիայում օգտարծվելու է «ընտանեկան ազգանուն», իսկ «ամուսնական ազգանուն»-ի փոխարեն՝ «գործող ազգանուն» արտահայտությունը: Նշվում է, որ «ամուսնական ազգանուն» արտահայտության փոփոխությունը պայմանավորված է այն բանի հետ, որ այն հաշվի չէր առնում այրիների եւ բաժանված կանանց շահերը: