90 ՏՈԿՈՍԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՎԱՏ ԲԱՆ Է

    • Հասարակություն - Երեքշաբթի, 20 Հուլիսի 2010, 14:56
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան կենտրոնը (ՀՌԿԿ-Հայաստանն) այսօր լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի տնային տնտեսություններում և մասնավոր ձեռնարկություններում 2009թ. անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հետազոտության հիմնական արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) ընտրանքային հետազոտական ծրագրի շրջանակներում: Հետազոտության հիմնական արդյունքների և դրանք ամփոփող զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ Կոնգրես հյուրանոցում (Երևան, Հայաստան): Այն վարեցին Հեղինե Մանասյանը և Եվգենյա Պատուրյանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ կոռուպցիան Հայաստանում ընկալվում է որպես լուրջ հիմնախնդիր, որի մակարդակը գրեթե չի փոխվել վերջին տարում: Մյուս կողմից, հարցվածների մեծամասնությունն ասել է, որ ձեռնպահ կմնա կաշառք վերցնելուց:
 
Տնային տնտեսություններում հարցվածների ճնշող մեծամասնությունը (84 տոկոսը) գտնում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար: Ձեռնարկությունների հետազոտությամբ հարցվածներն ավելի են մտահոգված կոռուպցիայով, քան ընդհանուր բնակչությունը. գործարարների 90 տոկոսը կոռուպցիան համարում է բավականին կամ շատ լուրջ խնդիր: Հայաստանցիները կոռուպցիան համարում են սովորական երևույթ. այդ կարծիքին են  2009թ. տնային տնտեսություններում հարցվածների 59 տոկոսը, իսկ ձեռնարկություններում հարցվածների 73 տոկոսը: Այսպիսով, կոռուպցիան և' որպես հիմնախնդիր, և' որպես առօրեական երևույթ գործարարներն ավելի խիստ են գնահատում, քան ընդհանուր բնակչությունը:
 
Երկու հետազոտության դեպքում էլ հարցվածների մեծամասնությունն ասել է, որ եթե իրենից կաշառք պահանջեն, ապա կվճարի: Կաշառք տալու պատրաստակամությունը հարցվածները փաստարկել են նրանով, որ չկա անհրաժեշտ ծառայությունն ստանալու կամ խնդիրը լուծելու այլ տարբերակ: Սակայն, հարցվածների ճնշող մեծամասնությունը (72 տոկոսը` թե' հանրության, և' թե ձեռնարկությունների դեպքում) կմերժեր կաշառք վերցնելու առաջարկը, համարելով դա «անընդունելիե իր համար:
 
Հարցվածների մեծ մասը կարծում է, որ կոռուպցիան կարող է կրճատվել միայն որոշ չափով կամ ընդհանրապես չի կարող կրճատվել, ինչը հեռանկարների տեսանկյունից բավական հուսալքող է: Հարցվածներն իրենց չեն համարում կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ կրողներ. շատերը (տնային տնտեսություններում և ձեռնարկություններում հարցվածների 60 և 49 տոկոսը, համապատասխանաբար) նշել են, որ ոչինչ չեն կարող անել Հայաստանում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար:
 
Ավելին, ձեռնարկությունների հետազոտությամբ հարցվածները որպես բիզնեսի զարգացման ամենամեծ խոչընդոտ մատնանշել են մենաշնորհները. դա լուրջ կամ շատ լուրջ խոչընդոտ են համարում գործարարների 75 տոկոսը: Բիզնեսի զարգացման մյուս կարևոր խոչընդոտները կոռուպցիան և ֆինանսական ճգնաժամն են. դրանք լուրջ կամ շատ լուրջ արգելքներ են համարել հարցվածների գրեթե 70 տոկոսը:
 
Տնային տնտեսությունների և մասնավոր ձեռնարկությունների հետազոտությունները ՀԳՄԾ ընտրանքային հետազոտական ծրագրի մի մասն են: Տնային տնտեսությունների հետազոտություններն անցկացվում են ամեն տարի, իսկ ձեռնարկություններինը` երկու տարին մեկ: 2009 թվականին տնային տնտեսությունների հետազոտությամբ ընդգրկվել են երկրի բոլոր մարզերի 1,515 չափահասներ, իսկ ձեռնարկությունների հետազոտությամբ` գործունեության տարբեր ոլորտները և բոլոր մարզերը ներկայացնող 400 ձեռնարկություն: Հետազոտության արդյունքները առցանց հասանելի են բոլորին հետագա հետազոտությունների և վերլուծությունների համար:
 
Կոռուպցիան` վստահված դիրքի չարաշահումը անձնական շահի համար, կարևորագույն հիմնախնդիր է շատ հասարակություններում, և Հայաստանն, ավաղ, բացառություն չէ: Կոռուպցիայի հետազոտությունները կարևոր տեղեկություններ են տալիս Հայաստանի հասարակության` կոռուպցիայի հանդեպ վերաբերմունքի և անձնական փորձի մասին: Դրանք նաև խթանում են հանրային քննարկումները և տեղեկացված գործողությունները, լուսաբանում են այն միտումները և փոփոխությունները, որ տեղ են գտել նախորդ` 2008թ. անցկացված, նմանատիպ հետազոտությունից ի վեր:
  1. Ռուսաստանի հայերի միությունը եւ Սփյուռքի նախարարությունը հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցույթ
    ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
    19:41 21/05/2013
  2. Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
    Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ազգային միասնական շարժման գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն:
    19:28 21/05/2013
  3. Սառնարանում սպանված երկու երեխաների մայրը ծննդաբերել է տարբեր տարիների
    Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու նորածիններին սառնարանում սպանած 30-ամյա Իրինա Տիմոշենկոն իր տղաներին ծննդաբերել է ոչ թե միևնույն օրը, այլ տարբեր տարիների:
    19:06 21/05/2013
  4. Հրանուշ Հակոբյանը գաղտնիքներ բացեց Եվրատեսիլից
    «Հենց ժյուրին եկավ, ժյուրին սկսեց խաղեր այդ ընթացքում, և ժյուրին կարողացավ մեր ձայների վրա ազդել: Դուք կարող եք փոքրիկ հետազոտություն անել, մենք դա արել ենք»,- նկատեց նախարարը:
    18:16 21/05/2013
  5. «Ապեր, ես էլ չեմ կարող», ասել է Սաշիկ Սարգսյանը
    Սերժ Սարգսյանը մի պահ հուզվում է, որ այդքան մարդ պատրաստ է կյանքը տալ հանուն հեղափոխության:
    17:55 21/05/2013
  6. Անակնկալ նվեր՝ սպանության տեսքով. Նոր մանրամասներ մատուցողուհու սպանությունից
    Մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաեւ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։
    15:45 21/05/2013
  7. Շատ հայեր Հոլանդիայում եւ Բելգիայում քվեարկել են Հայաստանի օգտին, սակայն նրանց ձայները չեն հաշվարկվել
    Եվրոպայում բնակվող Dorians-ի երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին
    15:11 21/05/2013
  8. Բուժքույրերի ֆոտոսեսիա՝ ծանր հիվանդների ֆոնի վրա
    Պերմի երկրամասի Ալեքսանդրովսկ քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է շրջանառվող այն տեղեկատվությունը, որ հիվանդանոցներից մեկում, հիվանդներին իրենց համար ֆոն ծառայեցնելով, բուժքույրերը ֆոտոսեսիա են անցկացրել:
    14:05 21/05/2013
  9. Հայաստանը դուրս է գալիս Եվրատեսիլի աղբից
    Ադրբեջանցիները գնում են ամեն ինչ՝ զենքից ու միջազգային փորձագետ-վերլուծաբաններից սկսած, մինչեւ Եվրատեսիլ:
    13:21 21/05/2013
  10. Առաջին անգամ կհրապարկվեն Ամուլսարի հանքավայրի տարածքում գտնվող Կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ
    Մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը:
    12:55 21/05/2013