Շնորհավորանքները վկայում են, որ Սերժ Սարգսյանը մերժված է եղել նաև դրսում

  • Հասարակություն - 16 Մայիսի 2018, 14:05
Տասնամյակներ շարունակ ազգաբնակչության սոցիալական վիճակը ծանրացել է օր-օրի, իսկ բարձրագույն իշխանությունում գտնվողների բարեկեցությունը աննկարագրելի ձևով դարձել է պարադիս` կապիտալի կուտակում և հաճույքների տարափ, անպատասխանատու գործողություններ և անձեռնամխելի իրավունքների շարան…:

Այս ամենը բերել էր խորը տնտեսական, սոցիալական, բարոյական ճգնաժամի, որի հետևանքների մասին բարձրագույն իշխանությունում ոչ միայն չէին բարձրաձայնում, այլ նաև չէին գիտակցում: Փորձում էին դեռ այդ ամենը ներկայացնել իբրև տնտեսական աճ:

Փաստորեն ազգաբնակչությունը անցած տասնամյակների ընթացքում ապրել է ծուռ հայելիների թագավորությունում:

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ցնցեց ոչ միայն ՀՀ բարձրագույն իշխնությանը` նրա քաղաքական վերնախավին, այլև զարմացրեց ողջ աշխարհին: Այդ է պատճառը, որ մոլորակի առաջադեմ մարդկությունը ողջունում է Հայաստանի քաղաքացիների զարթոնքը, իսկ աշխարհի գերհզոր երկրների ղեկավարները ողջունում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանը մերժված է եղել ոչ միայն իր երկրում` քաղաքացիների գերակշռող մեծամասնության կողմից, այլև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս այլ երկրների ղեկավարների կողմից:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ամենաընթերցվածը