«Եվս երկու ընտանիքներ մերձմոսկովյան գյուղից ուղեւորվեցին Հայաստան». Հիմա ամոթ է չվերադառնալը

  • Հասարակություն - 15 Մայիսի 2018, 15:49
Լրագրող Ազա Բաբայանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ իրազեկելով, որ Ռուսաստանից Հայաստան բնակության վերադարձող ընտանիքներ կան:

«Եվս երկու ընտանիքներ մեր մերձմոսկովյան գյուղից վաճառեցին բնակարանն ու սեփական մեքենան: Անգամ չսպասեցին ուսումնական տարվա ավարտին, վերցրեցին երեխաներին և ավտոմեքենաներով ուղևորվեցին Հայաստան: Զեղչով վաճառեցին իրենց համեստ բնակարանը, միայն թե արագ վերադառնային իրենց հայրենիք»,- գրել է նա:

Լրագրողը նկատում է, որ նախկինում արտերկրում գտնվող հայերի մոտ սովորություն կար Հայաստան չվերադառնալ, քանի դեռ չէին հասել լուրջ հաջողությունների, այսօր այդպես չէ: Ըստ նրա՝ այդ կործանարար սովորությունն արդեն անցնում է, արդեն ամոթ է չվերադառնալը:

Ամենաընթերցվածը