Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը 157,2 մլն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում

  • Հասարակություն - 15 Մայիսի 2018, 13:06
Իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի «Պառկած մերկ կինը» (Nu couche (sur le cote gauche) նկարը մայիսի 14-ին ռեկորդային 157,2 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sotheby’s աճուրդային տունը, որը կազմակերպել էր իմպրեսիոնիզմին եւ արդի արվեստին նվիրված աճուրդը:

«Ամեդեո Մոդիլյանիի 1917 թվականի «Պառկած մերկ կինը» գլուխգործոցը վաճառվել է 157,2 միլիոն դոլարով՝ Sotheby’s-ի պատմության մեջ ամենաբարձր աճուրդային գնով»,- նշված է Tweitter-ում աճուրդային տան հաղորդագրության մեջ: Գնորդի անունը չեն հայտնում: Նյու Յորքի աճուրդում իրացված մյուս նկատելի լոտերն են դարձել իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Հանգիստ» (Le Repos, 1932) կտավը, որը վաճառվել է 36,9 միլիոն դոլարով՝ 25 – 35 միլիոն գնահատման արժեքի դեպքում, եւ ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի (1840 – 1926) «Առավոտը Սենի վրա» (Matinee sur la Seine, 1896) նկարը, որը վաճառվել է 20,6 միլիոն դոլարով (18 – 25 միլիոն նախնական գնի դեպքում), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը