Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից

  • Հասարակություն - 15 Մայիսի 2018, 11:18
Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսի 12-ին ընկնելու հետևանքով վնասել էր ուսոսկրը և վիրահատվել, մայիսի 14-ին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել է France Info պորտալը, 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք է կրի մինչեւ ամսվա վերջը:

Ամենաընթերցվածը