Տեղեկատվական Տեխնոլոգիաների արհեստավարժությունը ներկայի և ապագայի զարգացման գրավական

  • Հասարակություն - 14 Մայիսի 2018, 23:26
Բոլոր ժամանակներում հայերը հայտնի են եղել որպես հմուտ արհեստավորներ, վարպետներ (ժամանակակից հասկացողությամբ ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գծով բարձր որակավորում ունեցող մասնագետներ): «Ձեռք բեր լավ արհեստ»՝ մեկն է այն կարեւորագույն ուխտերից, որոնք դարեր շարունակ փոխանցվում են ավագ սերնդից կրտսերին: Պատահական չէ, որ շատ հետազոտողներ նշում են «Անահիտ» հնագույն հեքիաթը որպես ազգային տեսակի եւ մտածելակերպի (մենտալիտետի) բացահայտման բանալի:

Նախապատմական ժամանակներում մեր նախնիները առաջիններից էին, որոնք սկիզբ դրեցին հացահատիկային մշակաբուծությանը: Նեոլիթի դարաշրջանից հետո Հայաստանը հիմնական տարածաշրջաններից էր, որտեղ շատ ակտիվորեն արդյունահանվել են պղինձը և այլ այլ մետաղներ: Պատմության հնագույն փուլը հավանաբար հայկական արհեստագործության զարգացման գագաթնակետն էր, երբ հնարավոր չէ թերագնահատել հայի ժողովրդի զգալի քաղաքակրթական ներդրումը:

Հայկական արհեստագործության փառավոր պատմությունը գրվել է նաև մարդկային զարգացման հետագա փուլերում, չնայած անգամ պետականության թուլացման փաստին: Զարմանալի է, բայց, փաստորեն մեր ոչ ծովային ժողովուրդը հաջողություններ է գրանցել այնպիսի առանձնահատուկ ոլորտում, ինպիսին է ծովագնացությունը, հատկապես XIV դարից հետո, երբ հայ վաճառականները ստիպված էին եղել ընտրել ծովը որպես Մեծ մետաքսային ուղղու այլընտրանքային տարբերակ:

Ժամանակակից հետարդյունաբերական ժամանակահատվածը բազմաթիվ մարտահրավերներ է առաջացրել: Հիմնականը փոքր եւ միջին բիզնեսի ոչնչացումն է առեւտրի, հասարակական սննդի, շինարարության եւ իրական տնտեսության (Real Economy) այլ առանցքային ոլորտներում, որտեղ ավանդաբար հայերը ունեին ամուր դիրքեր:

Իրավիճակը անբարենպաստ է նաև վարձու աշխատանքի շուկայում։ Տարեցտարի նվազում են արհեստամետված մասնագիտությունները, որոնց համար կարեւոր են թեկնածուների բնօրինակությունը, վերացական մտածողությունը եւ ստեղծագործական ձիրքը: Եվ ընդհակառակը, շարունակականորեն ահագնանում է «գրասենյակային պլանկտոնի» համար հիմք հանդիսացող միատեսակ՝ վառ անհատականությունից զուրկ զանգվածի պահանջարկը:

Այնուամենայնիվ, հետարդյունաբերական տնտեսությունը բացառություն չէ եւ բոլոր նախորդների նման հենված է որոշակի հիմնական (առանցքային) ոլորտի վրա: Եթե օրինակի համար նախորդ հասարակարգը հիմնված էր մեքենաշինության վրա, ներկայինս` Տեղեկատվական տեխնոլոգիաների: Այլ հարց է, որ նախորդ տասնամյակների ընթացքում ժամանակակից տնտեսության առանցքային ճյուղը զարգացավ, մեղմ ասած, բավականաչափ աղավաղված, անկայուն եւ անկանխատեսելի:

Ստորեւ բերված են նախորդ տասնամյակների ընթացքում այն գերակշռող գործոնները, որոնք պայմանավորեցին ՏՏ ոլորտի զարգացման հիմնական վեկտորի խեղաթյուրումը:

1. Ոլորտի ռահվիրաների ձգտումն անցկացնելու լայնամասշտաբ փորձարկումներ տեխնոլոգիայի անբավարար հասունության պատճառով (հիշենք 2000 թ. և նման այլ խնդիրները): Լաբորատոր պայմաններում նմանատիպ փորձեր անցկացնելու փոխարեն բիզնեսը մեզ բոլորիս դարձրեց փորձարկողներ: Ահա թե ինչու նոր տեխնոլոգիաները դիրքադրվեցին որպես մեծապես զվարճանքային:

2. Համակարգիչների անհատականացման նախօրեին, ակտիվ խաղացողներից մեկը` Microsoft կորպորացիան զավթնեց անհատական համակարգիչների շուկան, մեղմ ասած, ոչ ազնիվ մեթոդներով: Նա երկար տարիներ թելադրում էր (երբեմն այն հասնում էր անհեթեթության աստիճանի, երբ «փոքրափափուկները» իրենք էին պարտադրում ապարատային բաղադրիչներ (hardware) արտադրողներին, թե ինչ արտադրել եւ ինչպես) և չէր ցանկանում կիսել շուկան այլ դերակատարների հետ: Արդյունքում ձևավորվել է թյուր և արատավոր կարծրատիպ, թե «համակարգիչ» նշանակում է «Windows», իսկ «Windows»՝ համակարգիչ:

3. Գլոբալիզացիայի բացասական հետեւանքները, որոնք, որպես ցունամի, ոչնչացրեցին ամեն տեսակ տեղական ինստիտուտները իրենց ճանապարհին, չեզոքացրեցին ներքևից եկող նախաձեռնողականությունը տեղերում:

Համաձայն գլոբալիզացիայի ճարտարապետների, միայն Սիլիկոնյան հովտում գործող ընկերությունները իրավունք ունեն զբաղվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսով, ծայրահեղ դեպքում «սև» աշխատանքները կարող են իրականացնել հնդիկ աուտսորսերը (outsourcers)։

Հզոր գովազդը ներշնչում էր տեղերում գործող ձեռնարկություններին, որոնք, ասենք, մի քանի տասնյակ եւ հարյուրավոր ապրանքների եւ հաճախորդների վերաբերյալ տվյալների տարրական պահեստավորման եւ մշակման համար ոչ միայն անհրաժեշտ էր թանկարժեք սարքավորումներ ձեռք բերել հայտնի ապրանքանիշներ ունեցող կորպորացիաներից, այլեւ պատվիրել ծրագրաշարը շուկայի մոնոպոլիստներին վճարելով 5, 6 կամ ավելի թվանշանների հասնող խոշոր գումարներ:

4. Ֆինանսական զարգացման սպեկուլյատիվ վեկտորը, երբ ահռելի ֆինանսական ռեսուրսները կուտակվում են ներդնելու ոչ թե տնտեսության իրական հատվածում, այլ իրականացնելու տարաբնույթ մեքենայություններ Ֆոնդային բորսաներ եւ ուռճացնելու հաջորդ սպեկուլյատիվ փուչիկը: Դրա օբյեկտիվ արդյունքը համաշխարհային տնտեսության ձգձգվող լճացումն է, որը պարբերաբար ցնցվում է լուրջ ֆինանսական եւ մակրոտնտեսական ճգնաժամերից, օֆշորային աննկարագրելի սկանդալներից:

Արդյունքում, մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր: ՏՏ արհեստավարժությունը կորցրել է իր գրավչությունը և հասկանալիությունը հասարակության լայն շրջաններում և դադարել է դիտարկվել որպես զանգվածային, ապագա ռազմավարության տեսանկյունից կարեւոր մասնագիտություն:

Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող փոխել օբյեկտիվ գործընթացների բնական ընթացքը:

Տեղական տնտեսությունները չեն փլուզվել գլոբալացման հզոր եւ երկարատեւ ներհոսքից հետո: Տեղական շուկաները ակտիվորեն վերականգնում են և ճկուն ու կայուն լուծումների լուրջ հայտ են ներկայացնում, որոնք հարմարեցված են տեղական կարիքներին եւ առանձնահատկություններին բնակչության համընդհանուր թվայնացման, ճյուղավորված հեռահաղորդակցության ենթակառուցվածի և արդյունավետորեն գործող գեոլոկացիոն միջոցների պայմաններում (բարիքներ, որոնք ժառանգություն են մնացել զվարճանքի ոլորտի և սոցիալական ցանցեր զարգացման ժամանակներից):

Մի խոսքով, ժամանակն է կտրուկ փոփոխությունների, երբ ՏՏ չի օգտագործվի զանգվածների զվարճանքի, սպեկուլյատիվ փուչիկների ուռճացման համար, այլ իր անմիջական նշանակության նպատակով. Վաստակելու «կենսական հացը» և կառուցելու իրական հատվածի համար նոր տնտեսություն:

Ինչպես և ամեն մի բնագավառում, այնպես էլ ՏՏ ոլորտում մինչև ակտիվ և համակարգված գործողությունների դիմելը չափազանց կաևոր է հստակեցնել աշխատանքային գործիքների զինանոցը և մեթոդալոգիան։

Ահա այս առաջնահերթ և սկզբունքային նպատակով և որպես առաջին կարևոր քայլ «Անցիր բաց տեխնոլոգիաների» քաղաքացիական նախաձեռնությունը մշակել է համալիր ծրագիր «Անցիր դեպի ազատ ծրագրաշարեր» անվամբ։

Տես այստեղ

ԱՐՏԱԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ամենաընթերցվածը