Այսօր մեր հայրենակիցներից մի կին զանգահարեց՝ քառասունամյա Մարիամ Բրուտյանը, ով հայտնվել է անելանելի վիճակում՝ Մարիամն ամուսնացած է և ունի երկու որդի՝ 15 և 12 տարեկան և երկուսի մոտ էլ ախտորոշված է աուտիզմ: Ամուսինն անցյալ տարի մահացել է, իսկ իր մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ: Մարիամը ծնունդով Դիլիջանից է, Երևանում ապրում են Քանաքեռում՝ բարեկամի տանը և մինչև շաբաթվա վերջ պետք է ազատեն բնակարանը: Մարիամը փնտրումմատչելի գնով վարձու բնակարան և աջակցություն առողջական խնդիրները կարգավորելու համար: Այսինքն, ունենք ընտանիք, որ ունեն և սոցիալական և առողջական խնդիրներ, եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն անորոշության և որբության շեմին: Չնայած ունենք և Սոց և Առողջապահության նախարարություններ, միևնուն է, կինը դիմում է իր ժողովրդի աջակցությանը: Հեռախոսահամար՝ +37491 38 74 30: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Մարիամ Բրուտյանի անունով բացվել են հաշվեհամարներ. 16041043563200AMD 16041043563201USD 16041043563202EUR 16041043563203RUR SWIFT:ARMJAM22
Եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն որբության շեմին. կնոջը շտապ օգնություն է հարկավոր
- Հասարակություն - 13 Ապրիլի 2018, 14:24